Լուսանկարիչը դաջվածքների սրահում անհաջող տեսահոլովակի «զոհ» է դարձել։ Այն մի թանկարժեք տեսախցիկ արժեցավ: Reddit-ում LooseFilters մականունով մի մարդ կիսվեց իր դաժան փորձով այն մասին, թե ինչպես չի կարելի նկարահանել: Տեսախցիկի ոչնչացման գործընթացը նա ցույց տվեց իր YouTube ալիքում:
Լուսանկարիչը Sony A7s II տեսախցիկով նկարահանել է, թե ինչպես են լազերով հեռացնում դաջվածքը: Տեսագրության ընթացքում երևում է, թե ինչպես են կանաչ կետեր հայտնվում պատկերում: Այս նկարահանումը կես րոպեում բառացիորեն ոչնչացրեց խցիկի 2200 դոլար արժողությամբ մատրիցան:
Պարզվեց՝ դաջվածքի հեռացման մեքենայի հզոր լազերն այնքան ուժեղ դիֆուզ արտացոլում է առաջացնում, որ անդառնալի այրում է մատրիցայի փիքսելները։ Նման լազերը կարող է վնասել անպաշտպան աչքերը, բայց խցիկի սենսորը, որը մարդու աչքից մոտ 100 անգամ շատ լույս է կլանում, ավելի շատ է տուժում: Հարկ է նաև նշել, որ վտանգված է թվային տեսախցիկներով ցանկացած սարքավորում`լինի դա սմարթֆոն թե պլանշետ:










































