10-ամյա արցախցի Միխայիլ Գրիգորյանը, ով 2017-ին «Մանկական Եվրատեսիլում» ներկայացրել է Հայաստանը, մասնակցել է ռուսական «Голос Дети» հեռուստատեսային երաժշտական մրցույթի կույր լսումների փուլին՝ ներկայանալով Բրունո Մարսի Versace on the Floor երգով:
Ժյուրիի անդամները հիացել են Միշայի ելույթով։ Շրջվել են Սվետլանա Լոբոդան և Վալերի Մելաձեն:
«Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից»,-ասել է Միշան՝ հավելելով, որ հայրս զինվորական նվագախմբի խմբավար է, իսկ մայրը՝ մանկապարտեզում երգի ուսուցչուհի է աշխատում։
Միխայիլը ժյուրիի անդամներից ընտրել է Վալերի Մելաձեին, ով հետաքրքրվել է, թե արդյոք Ստեփանակերտում շատ են նրա նման տաղանդավոր երեխաները։





































