Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հեղափոխության օրերին տեսանք առաջնորդի, որը պայքարում էր ոչ միայն իշխանության համար, այլ՝ արժեքների․ Դանիել Դեքեր

Ամերիկացի, պուերտոռիկացի երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը, ով 2000-ականներից ի վեր Հայաստանում տարբեր նախագծերի մեջ է ներգրավված եղել, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես սկսվեց այդ ամենը, նշեց. «Այս ամենը սկսվեց, երբ ես լսեցի Արա Գևորգյանի երաժշտությունը, նրա մեղեդիներն ինձ ուղղակիորեն գերել էին, ես կապ հաստատեցի նրա հետ, և այդպես հիմք դրվեց մեր ընկերությանը և համագործակցությանը, ինչի արդյունքում ես ինձ համար բացահայտեցի նաև Հայաստանը»:

Դեքերը վստահեցրեց, որ տարիներ շարունակ համագործակցել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերի հետ: «Ինչ-որ տեղ իմ առաքելությունն եմ համարում հայերին օգնելը, համատեղ տարբեր խնդիրների մասին բարձրաձայնելը, ինչպես, օրինակ, Ցեղասպանության մասին,- նշեց երգիչը:-Վերջերս Արա Գևորգյանի հետ ավարտել ենք մի գեղեցիկ երգի ձայնագրություն, որը պատմում է Արաքս գետի մասին: Գերվել էի այդ գեղեցկագույն ստեղծագործության մեղեդայնությամբ: Այս երգը սիրո խոստովանություն է Արաքս գետից՝ հայերին»:

Դեքերը նաև նշեց, որ Հայաստանում հաճախ է լինում, արդեն 19-րդ անգամ է այստեղ, և 2015-ին ստացել է ՀՀ քաղաքացիություն. «Դա Հայաստանի նկատմամբ իմ պարտավորությունը նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն էր, և ես Ցեղասպանության հարյուրամյակի առիթով զոհերի հիշատակը յուրովի հարգելու հնարավորություն ունեցա. սա տարբերակ էր ասելու, որ ես թեև ծնունդով հայ չեմ, բայց հայ եմ իմ ընտրությամբ և սրտով»:

Անդրադառնալով մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, երգիչը նշեց, որ իրադարձություններին հետևում էր համացանցի, ընկերների միջոցով. «Ինձ ցնցել էր հայերի միասնությունը, վարչապետի վճռականությունը… Ուրախ էինք տեսնել, որ իրադարձությունների ընթացքը թավշյա էր, և հեղափոխության օրերին տեսնում էինք առաջնորդի, որը պայքարում էր ոչ թե զուտ իշխանության, այլ նաև հեղափոխության ժամանակ հայտարարված արժեքների համար և անտարբեր չէր Հայաստանի ապագայի նկատմամբ: Դա մեծ ակնածանք է առաջացնում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում