News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի՝ 5 կրոնական միություններ ստացել են հասարակական իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ։
Խոսքը գնում է Հայ առաքելական եկեղեցու, Հռոմի կաթոլիկ եկեղեցու, մուսուլմանական համայնքի, հուդայական համայնքի և բապտիստական եկեղեցու մասին։
Այդ ուղղումները քննարկվել են խորհրդարանի արտահերթ նստաշրջանում։ Դեմ է քվեարկել միայն ընդդիմադիր «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունը՝ դա պատճառաբանելով նրանով, որ վրացական եկեղեցին համանման կարգավիճակ չունի, ասենք, Հայաստանում ու Ադրբեջանում։







































