Ֆինանսական փորձագետ Հովհաննես Ավետիսյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված որոշ հարկատեսակների նվազեցումը թեև հաճելի է քաղաքացիներին, սակայն կարող է հետագա խնդիրներ առաջացնել ՀՀ Սահմանադրության կատարման առումով:
Ըստ փորձագետի՝ եթե կան պետության կողմից ստանձնած մի շարք պարտավորություններ՝ անվճար բուժօգնություն, սոցիալական մի շարք ծառայություններ, կրթություն և այլն, չեն կարող պատշաճ իրականացվել, եթե մարդիկ հարկեր չեն վճարում:









































