Ռուսաստանը անփոփոխ Գոլանի բարձունքները որպես սիրիական տարածք է ճանաչում: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմերսանտ FM» ռադիոկայանի եթերում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա հիշեցրել է, որ Գոլանի Սիրիային պատկանելությունը հաստատվում է 1981թ.-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 497 բանաձևով: «Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխությունը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է»,- ասել է նա:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գոլանն Իսրայելի տարածք ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը դատապարտվել է Իրանի և Սիրիայի կողմից: Դամասկոսում նշել են, որ մտադիր են ցանկացած հնարավոր միջոցներով վերադարձնել Գոլանի բարձունքները: