ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա:
Թրամփը Twitter-ում գրել է, որ Գոլանի բարձունքները Իսրայելի և տարածաշրջանային անվտանգության համար արտակարգ ռազմավարական նշանակություն ունեն:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Գոլանի բարձունքները հրեական պետության մաս ճանաչելու պատրաստակամության համար:
«Այն ժամանակ, երբ Իրանը ձգտում է Սիրիան որպես պլացդարմ օգտագործել Իսրայելը ոչնչացնելու համար, նախագահ Թրամփը խիզախորեն ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա: Պարոն նախագահ, շնորհակալ եմ»,- գրել է Նեթանյահուն Twitter-ում: