Google ընկերությունը մարտի 21-ին իր որոնիչի մեկնարկային Էջում զետեղել է դուդլ (լոգոտիպ՝ ոճավորված որեւէ տոնի կամ իրադարձության պատվին)՝ նվիրված կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան: Դա առաջին դուդլն է, որն ստեղծվել է արհեստական ինտելեկտի հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դուդլն օգտատերերին թույլ կտա իրենց զգալ կոմպոզիտորներ եւ մեղեդի ստեղծել մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով: Արհեստական ինտելեկտը հավաքված նոտաները մեկ քլիքով կվերածի իսկական ստեղծագործության Բախի երաժշտական ոճով»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ օգտատերերը կկարողանան ստեղծել երաժշտական ստեղծագործություններ եւ սոցիալական ցանցերում դրանք միմյանց ներկայացնել երկու օրվա ընթացքում (մարտի 21-ին եւ 22-ին)։