Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրառում է արել համացանցում՝ համարելով, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման նախագիծը ռումբ է իշխանության տակ: Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ կողմերը խառնել են որոշակի իրավական փաստաթղթեր»:
Մեր զրուցակցի խոսքով՝ դա միջազգային պայմանագրից բխող գործընթաց է, որը իրականում ոչ մի շոշափելի արդյունք չի տա. «Այսինքն՝ դա այնքան էլ տարածում չի ունենա, որ մի հատ էլ քննարկենք՝ ճի՞շտ էր Արփինեն, սխա՞լ էր»:
Դիտարկմանը՝ նախկին աշխատաոճով աշխատող դատավորներին չպե՞տք է հեռացնել համակարգից, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Գիտեք, դատական համակարգը շատ զգայուն համակարգ է. եթե փորձես մի դատավորի անօրինական հեռացնել, դա հետևանքներ կունենա: Ինչ որ պետք է արվի, պետք է արվի բացառապես օրենքով՝ ապահովելով յուրաքանչյուրի մարդու իրավունքները, այդ թվում նաև՝ դատավորների»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































