Ինչպես հաղորդում է BBC հեռուստաալիքը, Անգլիկան եկեղեցին կվերանայի իր դիրքորոշումը և միասեռականները կարող են եպիսկոպոս դառնալ: Այս պահին Մեծ Բրիտանիայում եկեղեցական են դառնում այն միասեռականները, որոնք կուսակրոնության ուխտ են անում:
Սակայն ցայսօր պարզ չէր, թե արդյոք միասեռական եկեղեցականները կարող էին եպիսկոպոս դառնալ: Անցած շաբաթ իրավաբանները դիմել էին եկեղեցուն` նշելով, որ ավելի բարձր եկեղեցական աստիճանից նման հոգևորականներին զրկելը հակասում է օրենքին:








































