Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց «Արցախը»:
Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչի պատասխան խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 91-56 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի-Սեդարս» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դավիթ Քարամյանը («Էրեբունի-Սեդարս»), որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 24 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Արցախն» ուժերը կչափի «Ուրարտու» – «Արագած» զույգի հաղթողի հետ: