Այսօր հայկական կինոյի խնդիրների մասին քննարկում էր կազմակերպվել ԱԺ-ում: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե եթերում ցուցադրվող ֆիլմերի հետ կապված ամենամեծ խնդիրը ո՞րն է, ըստ նրա՝ Քեշիշյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր արտադրող ինքը պետք է ունենա իր մասնագիտական պատասխանատվությունը եւ խիղճը եւ շարժվի ըստ այդ չափանիշների: Ես չեմ կարող որեւէ մեկին տալ գնահատական եւ ասել՝ արդյոք որակը կամ միտքը համապատասխանո՞ւմ են այն ցանկություններին, որ ունենք մենք եւ հեռուստադիտողը»: