Իրանի նախագահ Հասան Ռոհանին ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները «հանցագործություն» են, հաղորդում է Reuters-ը:
Իրանի ղեկավարը նաև նշել է, որ երկրի իշխանությունները մտադիր են դատի տալ Միացյալ Նահանգներին՝ չնշելով, թե ինչպես է ձևակերպվելու հայցը և որտեղ է ընթանալու դատավարությունը:
Ռոհանին հավելել է, որ պատժամիջոցները հանգեցրել են ինֆլյացիայի աճի:
Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հակաիրանական դավադրությունների ձախողման մասին: