Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Արմավիրում 15-ամյա տղան սեքսուալ բռնի գործողություններ է կատարել 4-ամյա աղջկա ու նրա 9-ամյա եղբոր նկատմամբ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Տ.-ի գործի դատական քննությունը:

2000 թվականի հոկտեմբերին ծնված Տ.-ն դեպքի պահին 15 տարեկան էր: Գործով դատավճռի կայացման պահին նա արդեն 18 տարեկան էր… Քրեական գործը դատարանում քննվել է 2016 թվականի հուլիսից, դատավճիռը հրապարակվել է օրեր առաջ… Դատական քննության ընթացքում նշանակվել ու անցկացվել են դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություններ ինչպես անչափահաս ամբաստանյալի, այնպես էլ մանկահասակ տուժողների նկատմամբ:

Տ.-ին մեղադրանք էր առաջադրվել մանկահասակ երեխաների՝ 9 տարեկան տղայի ու նրա 4 տարեկան քրոջ նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագով:

Ըստ դատական ակտի՝ Տ.-ն իննամյա կրթություն ունի, զբաղվել է սպորտով, ֆիզիկապես առողջ է: Նրա ծնողները դեպքից հինգ տարի առաջ ամուսնալուծվել էին: Տ.-ն ու քույրը ապրել են հոր հետ:

Տուժող երեխաները սոցիալապես անապահով ընտանիքից են: Հագուստ և այլ պարագաներ չունենալու պատճառով 9-ամյա տղան դպրոց չի հաճախել, ու բնակավայրի պատկան մարմինները այդ հարցով չեն զբաղվել: Տուժող երեխաների մոտ արձանագրվել է «սոցիալ-մանկավարժական բացթողում», որի հետևանքով ձևավորվել է «իրենց տարիքին անհամապատասխան գիտելիքների ու հմտությունների մակարդակ»:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականին Տ.-ն գտնվել է «անցումային տարիքում, դրան բնորոշ՝ սեռական ոլորտի վերաբերյալ ակտիվ հետաքրքրվածություն ու ցանկություններ է ունեցել»: Նա, ըստ դատական ակտի, իր ուշադրությունը կենտրոնացրել է մանկահասակ տուժողների՝ չորսամյա աղջնակի ու իննամյա տղայի վրա, որոնք սոցիալապես անապահով են եղել:

2015 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում՝ տարբեր օրերի, մանկահասակ տարիքով պայմանավորված՝ անօգնական վիճակում գտնվող չորսամյա աղջնակի հետ խաղալու պատրվակով թաղամասի կիսակառույց շինությունում Տ.-ն երեխային մերկացրել է, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, «սեռական հարաբերությունների իմիտացիա»: Այդ արարքներից մեկի ժամանակ ներկա են եղել աղջնակի իննամյա եղբայրն ու թաղամասի մեկ այլ անչափահաս տղա:

Նույն կիսակառույց շինությունում Տ.-ն օգտվելով մանկահասակ՝ իննամյա տղայի անօգնական վիճակից, բռնություն գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Ըստ դատական ակտի՝ չորսամյա աղջնակը Տ.-ի կողմից կատարվածի մասին ասել է մորը, բայց մայրը չի հավատացել երեխային ու որևէ բան չի ձեռնարկել:

Կատարվածի մասին իմացել է նաև տուժող երեխաների հորաքրոջ որդին: Նա իր անչափահաս ընկերոջ հետ հանդիպել է Տ.-ին՝ պարզաբանում կատարելու նպատակով: Տ.-ի հետ նույն կիսակառույց շինությունում վեճի ժամանակ այդ շինություն է գնացել նաև տուժող երեխաների ավագ եղբայրը: Նա հարցեր է տվել Տ.-ին, ու երբ վերջինս խոստովանել է կատարածը, գլխով հարվածել է Տ.-ի ճակատին:

Տ.-ն լացակումած տուն է փախել: Տուժող երեխաների եղբայրը գնացել է նրա հետևից, թակել է նրանց դուռը, բայց Տ.-ի քույրը սպառնացել է ոստիկանություն կանչել ու պահանջել է, որ տղան հեռանա:

Հետագայում Տ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:

2016 թվականի հունվարի 27-ին մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին է ներկայացվել Տ.-ն ու տվել է խոստովականական բացատրություն: Հետագայում Տ.-ի օրկինական ներկայացուցիչը՝ հայրը, դիմումներ է գրել նախաքննական մարմնին, ՀՔԾ՝ նշելով, թե ոստիկանության աշխատակիցներն իր անչափահաս որդու նկատմամբ բռնության գործադրումով ու դրա սպառնալիքով, մանկավարժի բացակայությամբ նրանից կորզվել է խոստովանական բացատրություն:

Առաջադրված մեղադրանքում Տ.-ն նախաքննության ընթացքում ու դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ոստիկանությունում իր հետ մանկավարժ ու ծնող չի եղել, երբ խոստովանական բացատրություն են վերցրել: Իրեն ծեծի են ենթարկել: Տ.-ն հայտնել է, թե տուժող ճանաչված երեխաների մեծ եղբայրը հարվածել է իրեն՝ ասելով, թե երեխաներն են պատմել կատարվածը, նա իրեն ասել է՝ քրոջս մատով կպել ես, ճիշտն ասա, ներողություն խնդրի, թողնենք գնաս: Ինքն ասել է, թե նման բան չի եղել: Չի էլ իմացել՝ ինչի համար են իրեն մեղադրում:

Հնարավոր է՝ ուրիշներն են արել, «ուղղել են իր վրա»: Ինքը չի կատարել այդ արարքները, չգիտի, թե վկաներն ու տուժողներն ինչու են այդպիսի ցուցմունքներ տվել: Ինքը ոչ մեկի հետ թշնամական հարաբերությունների մեջ չի գտնվել: Գիտի, որ ՀՔԾ-ն իր գործով որոշում է կայացրել, բայց չի իմացել, որ այն կարող է բողոքարկել: Չարած բանի համար է ինքը պատասխան տալիս: Չի ցանկանում անմեղ տեղը դատապարտվել: Ինքն իրեն անմեղ է համարում…

Տուժող անչափահաս տղան հայտնել է, թե Տ.-ի, իր քրոջ ու մեկ այլ տղայի հետ խաղացել է կիսակառույց շենքում: Տ.-ն ստիպել է, որ ինքը որոշ գործողություններ կատարի: Ինքը չի ցանկացել, նա սպառնացել է, թե կծեծի: Նա իրենից վեց տարով մեծ էր և ուժեղ: Ինքը չի կարողացել փախչել, Տ.-ն ճամփան փակել է: Ինքը կատարել է նրա ասածը: Տ.-ն նույնպիսի գործողություններ կատարել է նաև իր չորս տարեկան քույրիկի նկատմամբ: Հետագայում ինքը մյուս երեխաներից իմացել է, որ Տ.-ն իր քրոջ նկատմամբ նման բաներ ուրիշ օրերի էլ է արել: Տ.-ի կատարածի մասին հայտնել է իր հորաքրոջ տղային: Կատարվածի մասին իմացել է նաև իր մեծ եղբայրը: Նա Տ.-ին ծեծել է:

Տուժող երեխան պնդել է, որ քննիչի մոտ ու դատարանում ասում է ճշմարտությունը:

Տուժող աղջնակը նախաքննության ու դատաքննության ժամանակ պատմել է, թե ինչ գործողություններ է կատարել Տ.-ն իր նկատմամբ:

Տ.-ին մեղադրող ցուցմունքներ են տվել նրա գործողությունների մի մասին ներկա գտնված երեխաները, որոնք ասել են՝ երբ Տ.-ն չորս տարեկան աղջնակի նկատմամբ գործողություն էր կատարում, իրենք վախեցել ու փախել են… Մի քանի վկաներ հայտնել են նաև, որ ներկա են եղել Տ.-ի ու տուժող երեխաների մեծ եղբոր խոսակցությանը, որի ժամանակ Տ.-ն ընդունել է կատարածը…

Տուժող երեխաների ավագ եղբայրը հայտնել է՝ երբ կիսակառույց շինությունում ինքը պահանջել է, որ Տ.-ն ճշմարտությունն ասի, նա խոստովանել է, որ իր քույրիկի նկատմամբ գործողություններ է կատարել, բայց ասել է, թե նրան «կուսությունից չի զրկել»: Վկան հետագայում է պարզել, որ Տ.-ն սեքսուալ գործողություններ կատարել է ոչ միայն քրոջ, այլ նաև իննամյա եղբոր նկատմամբ:

Տուժող երեխաների նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննությունների եզրակացությամբ՝ նրանք հոգեպես առողջ երեխաներ են, թերզարգացմամբ, հոգեկան հիվանդությամբ չեն տառապում, նրանց մոտ հայտնաբերվել է միայն «սոցիալ-մանկավարժական բացթողում»: Քրեական գործում նշված գործողությունների ժամանակ երեխաները եղել են անօգնական վիճակում:

Ամբաստանյալ Տ.-ի նկատմամբ կատարված դատահոգեբուժական, դատահոգեբանական, սեքսոլոգիական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ նա ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը Տ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագով, վերջին հաշվով դատապարտել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 27-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում