Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պատրաստվում է անցկացնել երկրորդ երեկույթը՝ ի պատիվ ապագա երեխայի: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Ընդգծվում է, որ առաջին հանդիսությունը նրան արժեցել է £350 հազար ($466 հազար):

Ինչպես նշվում է, այս անգամ հյուրերի ցանկը ավելի փոքր կլինի. դրանում կներառվի ընդամենը 5-6 մարդ: Նախորդ անգամ նա ներառել էր 20 աստղային հյուրերի, ինչպիսին է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:











































