Facebook սոցիալական ցանցը նշել է, որ Նոր Զելանդիայում հարձակման առաջին 24 ժամերից հետո հեռացրել է մզկիթի վրա գրոհի 1,5 մլն տեսանյութ:
Facebook-ի պաշտոնական թվիթերում ընդգծվում է, որ հեռացված բոլոր տեսանյութերից 1,2 մլն-ը սոցցանցն արգելել է կրկնակի ներբեռնել:
Նոր Զելանդիայում ընկերության ղեկավարը նաև նշել է, որ սոցցանցը հեռացրել է խմբագրման ենթակա գրոհի բոլոր տեսանյութերը՝ միջադեպի զոհերի հարազատների նկատմամբ «հարգանքից» ելնելով: