Thursday, 25 06 2026
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր

Աղվան Հովսեփյանին զինում են

Այսօր դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Տիգրան Սարգսյանն անվանական զենք է նվիրել Աղվան Հովսեփյանին: Դա այն Տիգրան Սարգսյանն է, ով իբր համակարգային բարեփոխումների ջատագովն է, և ում նախաձեռնություններին իբր խանգարում է հետադեմ համակարգը: Իսկ որ Աղվան Հովսեփյանն այդ հետադեմ համակարգի ոչ միայն կարկառուն ներկայացուցիչն է, այլ նաև, այսպես ասած, պահապան հրեշտակներից մեկը, երևի թե Հայաստանի իրավիճակին ու իշխանական վարքուբարքին ծանոթ ցանկացած մեկը կարող է հավաստել:

Եվ ուրեմն, Տիգրան Սարգսյանը, որ իբր այդ համակարգը փոխելու առաջամարտիկ է կամ դրոշակակիր, անվանական զենքով է պարգևատրում այդ համակարգի «պահապան հրեշտակին»: Սակայն այստեղ խոսքը միայն այն մասին չէ, որ Տիգրան Սարգսյանն իրականում համակարգային հերթական «մկրտությունն» է ստանում: Այստեղ նաև շատ ավելի գլոբալ մեսիջ կա թերևս թաքնված, որն ուղղված է Ամերիկայի Միացյալ Նահանգներին:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը օրեր առաջ թրաֆիքինգի վերաբերյալ իր զեկույցում Հայաստանի մասին գրել էր, որ այստեղ այդ չարիքի դեմ պայքարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Իսկ դա քար է դատախազության բոստանը, ում տարիներ շարունակ Նահանգները ֆինանսապես և տեխնիկայով օգնում է ստանդարտներին համապատասխան պայքարի համար: Եվ փաստորեն, ըստ էության գլխավոր դատախազությանը հայտնած այդ անվստահությանը Հայաստանի իշխանությունը պատասխանում է վստահության ժեստով` անվանական զենք է նվիրում Աղվան Հովսեփյանին, ԱՄՆ-ին ցույց տալով, որ Հովսեփյանին ոչ միայն հանողը չի, այլ նույնիսկ նրան պատրաստ է զինել:

Կասկած չկա նաև, որ Տիգրան Սարգսյանն անվանական զենքով պարգևատրությունն անում է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելուց հետո: Սա նաև նշան է, որ իշխանությունը նաև մարտի 1-ի գործով որևէ դժգոհություն չունի Աղվան Հովսեփյանից: Եվ այս ժեստը հատկանշական է այն տեսանկյունից, որ երեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց առաջիկայում Մարտի 1-ի խնդրի վրա մեծ ուշադրություն կենտրոնացնելու մասին: Ըստ երևույթին Աղվան Հովսեփյանը մտահոգվել է դրանից, և իշխանությունը շարքերի ամրությունը պահպանելու, խուճապի շղթայական ռեակցիա թույլ չտալու համար ստիպված է եղել նրան մի քիչ ոգի տալ անվանական զենքով, միաժամանակ ցույց տալով ընդդիմությանը, որ ընդունում է կենտրոնացված ուշադրության մարտահրավերը:

Միայն թե այս ամենում կա մի քիչ էլ երևի թե անշրջահայացություն: Վերջիվերջո հոգեբանները երկար ժամանակ է, որ ահազանգում են երկրում ստեղծված դեպրեսիվ մթնոլորտի պատճառով ինքնասպանությունների աճի մասին, և նման պայմաններում ուղղակի անզգուշություն և անխոհեմություն կարելի է համարել զենքը նվեր դարձնելը, լինի շարքային քաղաքացի, թե բարձրաստիճան պաշտոնյա: Չէ՞ որ բոլորն էլ ապրում են նույն երկրի նույն մթնոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում