Wednesday, 17 06 2026
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Կարեն Կարապետյանը վերադարձավ ելման դիրք, իսկ քաղաքական պլաննե՞րը

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի 7 հոգանոց կազմը, որում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը, անշուշտ, առաջին անգամ չէ, որ զբաղեցնում է ռուսական պետական կորպորացիայի մենեջերական դիրք: Մինչ Հայաստանի վարչապետ դառնալը նա այդ դիրքն ուներ «Գազպրոմ»-ի ցանցում: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանն ընդամենը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, այսինքն` ռուսական պետական կորպորացիա:

Այստեղ ուշագրավն այն է, որ հայկական մամուլն արդեն տևական ժամանակ տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ Կարեն Կարապետյանը Հայաստանում մտադիր է զբաղվել քաղաքականությամբ, ուժ ստեղծել, միավորել նախկին իշխանության ամենատարբեր շրջանակների, հանդիպումներ է ունենում այդ շրջանակների հետ և այլն: Ընդ որում, Կարապետյանը որևէ կերպ պաշտոնապես, կարծես թե, չի անդրադարձել այդ հրապարակումներին և չի հերքել, որ չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն, չունի սեփական, կամ այլոց քաղաքական ծրագրերում ներգրավվածության մտադրություն: Ու ստացվում է, որ Հայաստանում քաղաքական ծրագրեր են վերագրվում մարդու, գործչի, որը պաշտոն է զբաղեցնում այլ պետության պետական կորպորացիայում՝ տնօրենների խորհրդի անդամ է: Ընդ որում, այստեղ, մի կողմից, որևէ նշանակություն չունի, թե խոսքը ինչ պետության և ինչ կորպորացիայի, և որ գործչի մասին է, մյուս կողմից էլ այդ հանգամանքը նշանակություն է ստանում հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության անցնող երկու տասնամյակի բնույթը, բաղադրությունը, դրանում եղած շահառուների խմբերը, Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ թելերը, քաղաքական շահերը և այլն: Այդ ամենի հանրագումարում ստացվում է պատկեր, որը ընդհուպ առնչություն ունի Հայաստանի ազգային անվտանգությանն ու պետական արժանապատվությանը, հատկապես, որ Հայաստանի «տառապանքն էլ այդ առումով փորձ ունի»:

Միևնույն ժամանակ, ինչի մասին կարող է լինել խոսքը, երբ Կարեն Կարապետյանը այդ կարգավիճակում ոչ միայն մենակ չէ, և այլ կա նաև գործիչ, որը ոչ թե մամուլի հրապարակումների մեջ, այլ անձամբ է հայտարարել Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու պլանների մասին, լինելով ռուսական մեկ այլ խոշոր ընկերության՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ: Խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց նա էլ, իհարկե, ինչպես ասում են՝ մենակ չէր: «Ռոսնեֆտ»-ում էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, նա այդ իմաստով առայժմ մենակ է, մենակ այն առումով, որ միայն նա է քաղաքական պարտությունից հետո հայտարարել Հայաստանում քաղաքականությունից դուրս գալու մասին, ի պատիվ իրեն: Բայց ցանկը՝ Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոն ունեցածների և հետպաշտոնեական շրջանում Ռուսաստանում աշխատանք և ապաստան գտածների, իհարկե, շատ մեծ է, որից ամենամեծ աղմուկը, թերևս, առ այսօր սպասում է պատասխանի, թե ինչպես է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում հայտնվել ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանը, որն այժմ մարտիմեկյան քննությունից պաշտպանվում է Ռուսաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում