Կալիֆոռնիայի Մահվան հովտում, որը հայտնի է իր ծայրահեղ տաք ջերմաստիճանով, լուսանկարիչ Էլիոթ Մաքգակենը անսպասելի բացահայտում է կատարել: Բեդուոթեր իջվածքում նա մեծ լիճ է գտել, որը քարտեզի վրա նշված չի եղել:
Նա լուսանկարները ցույց է տվել տեղի ազգային պարկի աշխատակիցներին, որոնց հաշվարկներով նոր ջրամբարի երկարությունը մոտ 16 կմ է, հաղորդում է SFGate-ը:
![]()
Հորդառատ անձրևներից հետո իջվածքի մեջ հսկայական քանակությամբ ջուր է հավաքվել: Ձմռան վերջում նման երևույթներ այստեղ շատ են հանդիպում: Անապատային պայմաններում հեղուկը չի ներծծվում, մնում է մակերևույթին, ինչը ջրհեղեղների պատճառ է դառնում: Սակայն այս անգամ լիճը ցնցել է իր չափերով:
Ազգային պարկի ներկայացուցիչ Պատրիկ Թեյլորը նշել է, որ իր աշխատանքային 6 տարիների ընթացքում նա նման բան չի տեսել:












































