Այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքի նախագծում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Օրենքի նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Դիմելով նրան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց. «Ինչո՞ւ այդպես էլ չստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նախատեսված էր օրենքով. խնդիրները քաղաքակա՞ն էին, տեխնիկակա՞ն էին, թե՞ այլ խնդիրներ կային»:
Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե այդ հանձնաժողովը, փաստորեն, ստեղծվելու է ըստ գործո՞ղ օրենքի, ինչին ի պատասխան՝ փոխնախարարը դրական արձագանքեց:
Մանրամասները՝ տեսանյութում:










































