Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ատլետիկո»-«Յուվենտուս» առաջին հանդիպումից հետո իսպանական թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գռեհիկ ժեստով էր աչքի ընկել փորձելով ապացուցել, որ իր ամորձիներն ամենամեծն են:
ՈւԵՖԱ-ն Սիմեոնեին տուգանել էր 20 հազար եվրոյով: Ավելին, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը ստիպված էր ներողություն խնդրել իր արարքի համար համար: Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-«Յուվենտուս» առաջին հանդիպում ավարտվել էր 2:0 հաշվով հօգուտ Սիմեոնեի թիմի:
Երեկ «Յուվենտուսը» ռևանշի հասավ, պատասխան խաղում հաղթելով 3:0 հաշվով: Եվ ահա, հաղթանակից հետո «Յուվենտուսի» առաջատար Ռոնալդուն, որը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ պատասխանել է Սիմեոնեին, ցույց տալով, որ «ձվերի» չափով անիմաստ է իր հետ համեմատվել: