Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Ունենք երկու տարբերակ․ ինչո՞ւ պետք է դեմ լինենք, որ մայր Հայաստանը բանակցի, ի՞նչ է, չե՞նք վստահում. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ընթացքում ելույթ ունեցան հայկական երկու պետությունների առաջնորդները։ Ի՞նչ ընդհանուր դիտարկումներ ունեք։

Սա Անվտանգության խորհուրդների առաջին համատեղ նիստն է և, ըստ իս, նոր մշակույթ է։ Տարբեր հարցերի շուրջ քննարկումները շատ արդյունավետ են ընթանում և, իհարկե, սա շատ դրական երևույթ է։

-Ի՞նչ ամրագրվեց այս նիստի արդյունքում՝ արդյոք այն, որ Արցախը թեկուզև սահմանափակ լիազորություններով մանդատ է տալիս Փաշինյանին բանակցությունները շարունակելու համար։

-Երբ խոսում են մանդատ տալու մասին, դա մի քիչ ճիշտ մեկնաբանություն չէ։ Հայաստանը, ինչպես նաև Արցախը, հանդիսանում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և՛ կողմ և՛ նաև բանակցային կողմ։ Այդ կարգավիճակն ամրագրվել է 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ, երբ հիմնվեց նաև ԵԱՀԿ-ն։ Այսինքն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջան, Ղարաբաղ և Հայաստան։ Ճիշտ է, Հայաստանը ստիպված է ներգրավվել, որովհետև Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Արցախի նկատմամբ, և մայր Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ։ Եղավ այնպես, որ մայր Հայաստանը պետք է օգներ Արցախին ու, կամա թե ակամա, դարձավ բանակցության կողմ։ Հետևաբար, այստեղ մանդատ տալ-չտալու խնդիր չկա, քննարկվել են երկու հայկական պետությունների կենսական շահերի հետ կապված համագործակցության հարցեր՝ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության և հակամարտության կարգավորման հետ կապված։ Նման հանդիպումները մենք այս տեսանկյունից պետք է դիտարկենք։

-Հայաստանի վարչապետը պնդում էր և այս հանդիպման ընթացքում էլ վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ ինքն Արցախի անունից չի կարող բանակցել, հիմա մենք ի՞նչ ֆիքսենք. Ստեփանակերտը կողմ կլինի՞, եթե Փաշինյանը գնա ու մասնակցի այդ բանակցություններին։

-Մենք միշտ ասում ենք, որ պետք է բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնվի, ինչն իրավական փաստաթուղթ է։ Որևէ մեկը դա ժխտել չի կարող, բայց հասկանալի է, որ Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ Արցախը, որպես լիարժեք կողմ, չի մասնակցում բանակցություններին։ Այստեղ փաստորեն ունենք երկու տարբերակ՝ կա՛մ պետք է բանակցությունները տապալվեն, կա՛մ շարունակվեն թեկուզ այս ձևաչափով։ Հասկանալով խաղաղության ու կայունության կարևորությունը մեր տարածաշրջանում, նախընտրելի է շարունակել բանակցությունները՝ շեշտը դնելով հենց նշածս երկու սկզբունքների վրա։ Հնարավոր չէ ամբողջությամբ կարգավորել, որովհետև Արցախի ճակատագիրն առանց արցախցիների կարգավորել հնարավոր չէ։ Ադրբեջանն էլ պատրաստ չէ կարգավորման, սա էլ է խնդիր։ Սա նաև լավ հասկանում են եռանախագահները։ Հիմա ի՞նչ անել՝ տապալե՞լ բանակցությունները։ Այն, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները, կառուցողականության ամենաբարձր աստիճանի դրսևորում է, հայկական կողմը դա անում է, որովհետև շահագրգռված է խաղաղությամբ ու կայունությամբ։ Ահա այսպիսի իրավիճակ է։ Մենք կարծում ենք՝ գերադասելի է շարունակել բանակցությունները, ուշ թե շուտ Արցախի կարգավիճակը բանակցությունների սեղանին վերականգնվելու է՝ այլ տարբերակ չկա։ Պաշտոնական Երևանը շատ հստակ այդ գիծը վարում է՝ ասելով, որ այդ ձևաչափը պետք է վերականգնվի։ Մենք սա ողջունում ենք, նաև հիշեցնում, որ սա բարդ խնդիր է ու ժամանակատար։ Կա մեկ խոչընդոտ՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։

-Այսինքն՝ գործընթացը չպարալիզացնելու համար Ստեփանակերտը դեմ չի լինի, եթե Փաշինյանը Ալիևի հետ հանդիպի։

-Ստեփանակերտի դեմ կամ կողմ լինելու հարցը չէ, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք։ Մենք ինչպե՞ս կարող ենք դեմ լինել, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, ու մայր Հայաստանը դա շարունակի, ի՞նչ է, մենք չե՞նք վստահում մայր Հայաստանին։ Բայց նաև ասում ենք, որ համապարփակ կարգավորման համար բոլոր ողջամիտ մարդիկ գիտեն, որ լիարժեք ձևաչափը պետք է վերականգնվի։

-Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նշել էր, որ լավ կլինի, եթե Մինսկի խումբը նոր ինչ-որ բան առաջարկի։ Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք այս փուլում։

-Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացն այնպիսի գործընթաց է, որ պարբերաբար նոր բաներ պետք է առաջարկվեն։ Մի շարք առաջարկներ, նախագծեր եղել են։ Գուցե արդեն պահն է, որ այլ առաջարկներ ևս լինեն։ Ժամանակը ցույց կտա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում