Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգը կարող է վերջ դնել թուրք-ամերիկյան դաշինքին, գրում է War On The Rocks-ը:
Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետ կապված վիճահարույց քննարկումները բերում են աշխարհառազմավարական ավելի անհարմար խնդրի. Անկարան և Վաշինգթոնն այլևս փոխադարձ հետաքրքրություն և տարածաշրջանային խնդիրների լուծման ընդհանուր պատկերացում չունեն, ընդգծում է պարբերականը:

Այս դեպքում, ЗРК С-400-ը, որը Թուրքիան որոշել է գնել Ռուսաստանից, արտացոլում է նոր իրականությունը, նշվում է հոդվածում: ԱՄՆ-ում С-400-ը որպես սպառնալիք է ընկալվում: Ամերիկյան F-35 ինքնաթիռները, որոնցով ներկայումս Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուները սովորում են թռչել, հնարավոր է այդպես էլ Թուրքիա չառաքվեն:
Վաշինգթոնը մտավախություն ունի, որ հզոր ЗРК С-400-ի ազդեցության միջակայքում Թուրքիայի կողմից F-35-ի շահագործումը Ռուսաստանին հնարավորություն կտա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կործանիչ ինքնաթիռներների վերաբերյալ տվյալներ հավաքել և օգտագործել: Հետևաբար, Միացյալ Նահանգները քննարկում է F-35-ի Թուրքիա արտահանումը արգելափակելու հնարավորությունը, գրում է պարբերականը: Այսպիսով, Թուրքիան ազդանշան կստանա, որ իրեն չի կարելի արևմտյան պաշտպանական տեխնիկա վստահել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պատճառով:











































