ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։
Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երեկ երեկոյան, Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում, ծեծկռտուք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական ընտանիքի և դաղստանցիների միջև, որն ավարտվել է կրակոցներով:
Հաղորդվել էր, որ կրակոցների հետևանքով մահացած տղամարդը հայ գործարար է եղել։












































