Sunday, 07 06 2026
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է

«Եվրոպայի հիմքերը վտանգված են». Լեհաստանը ստանձնում է Եվրամիության նախագահությունը

Եվրոպական միության խորհրդի նախագահությունն այսօրվանից Հունգարիայից փոխանցվեց Լեհաստանին: Հիշեցնենք, որ Լեհաստանը Շվեդիայի հետ մեկտեղ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի համահեղինակներից է:

Այս ծրագրում ընդգրկված են նախկին խորհրդային վեց երկրները` Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը: Այս տարի մայիսի 27-ին Բուդապեշտում նախատեսված էր Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, սակայն այն հետաձգվեց և գագաթնաժողովը կգումարվի երկրորդ կիսամյակում` արդեն Լեհաստանում:
«Եվրոպայի հիմքերը վտանգված են, մեզ պետք է հզոր ղեկավարում», նախագահության ստանձնման նախօրեին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ու հավելել. «Լեհաստանի նախագահությունը կվերականգնի հավատը Եվրամիության հաստատությունների հանդեպ»:

Լեհաստանի վարչապետն իր հարցազրույցում նկատել է, որ ԵՄ-ում իր երկրի նախագահության նպատակն է լինելու` վերականգնել այն համոզմունքը, որ ԵՄ-ի ստեղծումն օգտակար մտահաղացում է. «Երբեմն ինձ թվում է, թե եվրոպացիները դադարել են Եվրոպայի գոյությանը և որ ապրում են աշխարհի ամենալավ վայրում, որտեղ օրենքների, արժեքների և անհատի խորը հարգանքի իմաստն է»: Շենգենյան գոտին նա անվանել է Եվրոպայի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը: Լեհաստանի վարչապետը խոստովանել է, որ ԵՄ-ում Լեհաստանի նախագահությանը այժմ դիտում է ոչ այնպես, ինչպես կես տարի առաջ. «Մենք անշեղորեն մտադիր ենք առաջ մղել ծրագերը Ուկրաինայի, Խորվաթիայի և Մոլդովայի հետ: Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը փաստորեն տեղի է ունենում բավական բարդ ժամանակաշրջանում, երբ արաբական աշխարհում ընդվզումներ են, ԵՄ անդամներից` Հունաստանը ֆինանսական-տնտեսական ճգնաժամի հետևանքով կանգնում է մի հանգրվանի, որից հետո երկրին կարող է սպառնալ անվճարունակություննը:

Համաշխարհային մամուլուն այս օրերին անդրադառնալով Լեհաստանի`ԵՄ-ում նախագահության թեմային կանխատեսում է Լեհաստանի ակտիվությունը տարբեր ուղղություններում: Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Պիոտր Մացեյ Կաչինսկին ասել է, որ «Վարշավան կցանկանար օրակարգի առաջնահերթությունների թվում տեսնել արևելյան ուղղությունը, սակայն այն կարող են ստվերել ի հայտ եկող նոր մարտահրավերները»:

Իր գործունեության նպատակը առաջիկա ժամանահատվածում Լեհաստանը ընդհանուր շուկայի ամրացման և ԵՄ-ի կոլեկտիվ ծրագրերի նկատմամբ վստահության ամրապնդումն է հռչակել, այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսին, ով ԵՄ-ի ընդլայնման հարցում ևս հանդես է ամբիցիոզ ծրագրերով: Խոսքը գնում է ԵՄ-ին անդամակցելու Խորվաթիայի և Սերբիայի անդամակցության բանակցությունների մասին: Իր նախագահության շրջանում Լեհաստանը մտադիր է ԵՄ-ի ազդեցությունը տարածել իր արևելյան հարևանների` Բելառուսի և Ուկրաինայի ուղղությամբ, բացի այդ Լեհաստանին սպասվում են բարդ բանակցությունները ԵՄ-ի բյուջեի ընդունման հարցի հետ կապված` մի քանի երկներում ճգնաժամի պայմաններում: Ինչպես նաև Լեհաստանը հայտարարել է նաև, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում ակտիվացնելու է իր գործողությունները եվրոպական «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, և այս հարցում Շվեդիայի և Լեհաստանի հայացքները համընկում են:

Այսպիսով` Լեհաստանի նախագահության ընթացքում մեր տարածաշրջանին ևս ուշագրավ զարգացումներ են սպասվում: Մարտի վերջերին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստվում է լուրջ վերափոխության ենթարկել քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ և այժմ արդեն առավել խիստ պահանջներ սահմանել՝ տրամադրվող օգնության դիմաց: Այս մասին մասնավորապես հայտարարել էր ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Այս՝ վերանայման գործընթացի արդյունքում մենք կշարունակենք միևնույն քաղաքականությունը բանեցնել թե՛ հարավային, թե՛ արևելյան հարևանների նկատմամբ, սակայն կմեծանան տարբերակումները ոչ միայն հարավի և արևելքի միջև, այլև՝ այդ տարածաշրջանների ներսում, նվազագույնի կհասցվեն ընդհանրացված մոտեցումները և առանձին ծրագիր կառաջարկվի մեր յուրաքանչյուր գործընկերոջը»,- ասել էր Ֆյուլեն:

Մայիսի վերջին Եվրահանձնաժողովի ու ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարը զեկույց հրապարակեց 12 երկրների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ ԵՄ-ն նպատակադրված է ավելի սերտ կապ հաստատել հարևան երկրներին օգնություն տրամադրելու և այդ երկրներում ժողովրդավարական գործընթացների հարցում: Եվրահանձնաժողովի ընդունած հայտարարության մեջ ասվում էր՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում օգնության տրամադրումն այսուհետ իրականացվելու է հաշվի առնելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են օգնություն ստացող երկրում տեղի ունեցող ընտրությունների արդարությունը, անկախ դատարանների և ազատ մամուլի առկայությունը: Եվրահանձնաժողովն առաջարկում է ավելացնել մինչև 2013թ. տրվող օգնության գումարը մինչև 1.2 մլրդ եվրո: Վերջերս էլ ընդունած 1812 բանաձևը, որը մատնանշում է Արևելյան Եվրոպայի երկրներում ԵՄ «Արևելյան գործընկերության» ազդեցությունը կառավարման և տնտեսական զարգացման ուղղությամբ, բավական ուշագրավ դրույթներ է պարունակում:

Բանաձևում Վեհաժողովը հաստատում է իր համոզվածությունն այն մասին, որ տնտեսական զարգացումը և ժողովրդավարության առաջընթացը պետք է զուգահեռ ընթանան, դիտարկում է «Արևելյան գործընկերությունը» շահագրգիռ բազմաթիվ կողմերի, այդ թվում՝ ԵԽ հետ, որ պետք է հանդես գան՝ «Եվրոպան առանց բաժանարար գծերի» սկզբունքով, համընդհանուր արժեքների վրա խարսխված համագործակցության օգտին: Վեհաժողովը կոչ էր արել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի պատկան մարմիններին՝ որոշումների կայացման գործընթացում տնտեսական և քաղաքական ոլորտների միջև հաստատել հստակ տարանջատում՝ զերծ մնալու համար շահերի բախումից, ներառյալ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման առնչությամբ, միջոցներ ձեռնարկել բարեխիղճ մրցակցության ձևավորման՝ տեղական և օտարերկրյա ձենարկությունների համար, ինչպես նաև մենաշնորհների կրճատման ուղղությամբ և ապահովել օրենքների պահպանում և կիրառում՝ կոռուպցիայի, գումարների լվացման, մարդկանց առևտրի մասշտաբները նվազեցնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում