Tuesday, 14 05 2024
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

Մոսկվայի հետ վասալային հարաբերություններ այլևս չկան, Հայաստանը պետք է ունենա իր դեմքն ու շարժվի իր կենսական շահերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, բարձր մակարդակով սպասվելիք հանդիպումներին։ Ինչպե՞ս եք Հայաստանում ընտրական այս ողջ գործընթացի ավարտից հետո գնահատում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, ի՞նչ անելիքներ կան։

Ընտրություններից հետո իրավիճակը պետք է կամաց-կամաց հանդարտվի, ու մենք անցում կատարենք ավելի գործնական, կոնստրուկտիվ աշխատանքի։ Այս իրավիճակում հնարավորությունները պետք է ճիշտ հասկանալ։ Այսօրվա դրությամբ երկու երկրների իշխանությունների միջև շատ բնականոն հարաբերություններ են հաստատված, կան դրական միտումներ, բայց իրավիճակն այնպես է զարգանում, որ Հայաստանը պետք է ներկայացնի իր ծրագրային մոտեցումներն ու հայեցակարգը։ Ռուսաստանի իշխանությունները շատ հստակ հասկանում են, որ Հայաստանն ունի իր կենսական շահերը ու չի կարող սահմանափակվել մեկ երկրի կամ մեկ ընդհանուր կոնցեպտի մեջ։ Պետք է հասնենք նրան, որ Հայաստանի ղեկավարը՝ լինի Մոսկվայում, Նյու Յորքում, Թեհրանում, թե Բրյուսելում՝ նույն բանն ասի։ Ռուսաստանին դուր չի գալիս, որ տարբեր տեղեր գնալու ժամանակ՝ հաճոյանալու համար երբեմն տարբեր ելույթներ ու ձևական բաներ են արվում։ Պետք է մշակել այն հստակ ծրագրային մոտեցումները, որ հստակ ամեն տեղ նույն բանն ասվի։

Պարզ է, որ Ռուսաստանի ներսում կան քաղաքական ուղղություններ, Հայաստանի հետ կապված տարբեր մոտեցումներ, կան ուժեր, որոնք կոնկրետ աշխատում են մի ուղղության հետ, նախկին իշխանությունների հետ ֆինանսական, ադմինիստրատիվ տարբեր կապերով կապված են և նրանք էլ, բնականաբար, նեգատիվն են տեսնում ու ՌԴ իշխանություններին այդ նեգատիվն են ներկայացնում՝ իրենց պարտքը կատարելով իրենց ընկերների, նախկին գործընկերների հանդեպ։ Այս պայմաններում շատ կարևոր է Ռուսաստանի իշխանությունների, առաջին դեմքի հետ նորմալ, գործնական հարաբերությունների հաստատումը, ինչն այսօր արվում է և կա։ Չեմ կարող ասել՝ շատ բարձր մակարդակի վրա է, բայց աշխատանք տարվում է։ Ռուսաստանն ասում է՝ ընդունում ենք, որ Հայաստանը պետք է ունենա իր կենսական շահերը, բազմակողմանի հարաբերությունները, բայց հաճոյանալու համար տարբեր բաներ չասի, հետո ինչ-որ պահի վախենա, հետ գա ասի՝ չէ՛, եկե՛ք այսպես անենք։

ՀՀ իշխանությունները իրենց հերթին պետք է ընդունեն, որ Ռուսաստանն էլ տարբեր ուղղություններով իր հետաքրքրություններն ունի։ Կան իրավիճակներ, երբ այդ հետաքրքրությունները կարող են համընկնել մեր հետաքրքրությունների հետ, բայց կան նաև իրավիճակներ, երբ կարող է չհամընկնեն։ Ցուցադրություններից զատ պետք է ռեալ աշխատանք տարվի։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ Ռուսաստանում համընդհանուր քաղաքական ֆոնի վրա չկա Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ բաղձալի վստահությունը։ Եթե նույնիսկ իր շահերի հետ կապված որոշ հարցեր մտնում են հակասությունների մեջ, ապա պետք է Ռուսաստանի հետ աշխատանք տարվի։ Հայաստանը պետք է իր դաշնակցին հստակ բացատրի, որ վասալային հարաբերությունները պետք է մոռացվեն, Հայաստանն ունենա իր դեմքը ու շարժվի իր կենսական շահերով։ Հայաստանն այսօր գտնվում է չավարտված պատերազմի, կիսաշրջափակման մեջ և Հայաստանի համար շատ կարևոր է արդյունաբերության և տեխնոլոգիաների հետագա զարգացումը։

Շատ կարևոր է բանակի, ռազմաքաղաքական, ռազմարդյունաբերական կոնցեպտը։ Շատ կարևոր է, որ բանակը դառնա ոչ թե պահանջողի կամ, կոպիտ ասած, վատնողի դերում, այլ տնտեսության առաջնորդներից մեկը՝ նոր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերական համալիրի շնորհիվ։ Բանակը միայն առաջնագծում կանգնած զինվորականները չեն, պետք է հզոր արդյունաբերական ու նոր տեխնոլոգիական կոնցեպտ ունենալ։

Ռուսաստանում այս ամենը հասկանում են, բայց և սպասում են Հայաստանից հստակ քայլեր։ Խոսքի և բանավոր ելույթների տեսակետից ամեն ինչ կա։ Բայց ես շատ կարևոր եմ համարում, որ վերը նշված հարցերի հետ կապված Հայաստանն ունենա իր դեմքը։ Պետությունները կարող են ինտեգրվել տարբեր դաշինքների մեջ, բայց միևնույն ժամանակ պետք է ունենան իրենց հստակ դեմքը ու գործնական քայլերի դիմեն։

-Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ի՞նչ անդրադարձ կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Արդյո՞ք ազատազրկման դատավճռի դեպքում Մոսկվան կարող է բացասական քայլերի դիմել։

-Չեմ կարծում, թե որևէ ազդեցություն կունենա։ Ընդհանրապես Քոչարյանի գործն ակտիվ քաղաքականացնելու միտումներն ավելի շատ սկսվել են հայկական մեդիա դաշտից։ Բնական է, կա պատվիրատու, բայց Ռուսաստանում չէին կարծում, որ ամեն ինչ այսքան կքաղաքականացվի ու կմանրացվի։ Նույնիսկ Քոչարյանի համար է սա շատ վատ։ Այն ծառայությունները, որ մատուցեցին Քոչարյանին՝ որոշները գումարի դիմաց, արջի ծառայություն էր իրականում։ Փաստաբանները գուցե «ամեն ինչի» պետք է գնան, որ իրենց պաշտպանյալներին արդարացնեն, բայց մնացած մասը փողի ակնկալիքով ավելի շատ փչացրին իրավիճակը, քան օգուտ տվեցին Քոչարյանին կամ նրա ընտանիքին։

Հիմա Ռուսաստանում ուզում են, որ այդ մեղադրանքները գնան դատարան, դատական բուն գործընթացն ավարտվի: Ռուսաստանում չկա այն պատկերացումը, որ եթե Քոչարյանն իմ ընկերն է, ուրեմն ծովը ծնկներից է ու ինչ ուզում եք արեք։ Հիմա դարն ու իրավիճակները փոխվել են։ Միակ մտահոգությունն այն է, որ Քոչարյանը քավության նոխազ չդառնա։ Վերջին 10-20 տարիներին շատերն են թալանով զբաղված եղել և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում։ Այդ ամեն ինչը գիտեին Ռուսաստանում, առաջինը ռուսաստանյան մամուլում 2010-2012 թվականներին եղավ Հայաստանի թալանչիների շարքի հետ կապված հրապարակումը։

-Կարծում եք՝ Ռուսաստանում կան Քոչարյանի գործի հետ կապված իշխանություններին այլ տեսակետ մատուցող խմբե՞ր։

Մի մասն ուզում է Ռուսաստանի իշխանություններին ապացուցի, որ սա զուտ անձնական վրեժխնդրության հարց է, ու Քոչարյանը քավության նոխազ է։ Հետևյալ հարցն է քննարկվում՝ ոչ բոլորն էին սուրբ, ինչո՞ւ է միայն նա պատասխանատվության ենթարկվում։ Իսկ այս քննարկումները կավարտվեն, երբ գործը մտնի դատարան ու որոշում ընդունվի։ Իսկ այս ամեն ինչը դեռ ձգվում է, նոր բաներ են ի հայտ գալիս ու սա սպեկուլյացիաների մեծ ու հզոր դաշտ է ստեղծում։ Ռուսաստանի իշխանությունների համար անհասկանալի է, թե ինչու է այս ամենը այդքան ձգձգվում։ Ես չեմ ասում, թե սա շուտափույթ լուծվող հարց է, անշո՛ւշտ, մեծ աշխատանք է պահանջում, բայց, իհարկե, սա սկզբունքային հարց է։ Կան «փաստահավաք» խմբի ներկայացրած փաստեր, ու կարելի է արդեն քննությունն ավարտել ու գործն ուղարկել դատարան։

Չստացվի այնպես, որ միայն իրենց ընտանիքը թալանեց, իսկ մնացածը խելոք գառնուկներ են։ Գործի այսքան ձգձգումը մեծ սպեկուլյացիաների տեղիք է տալիս, տարբեր քաղաքական ու աշխարհաքաղաքական շահեր կարելի է հետապնդել՝ անգամ գործը կապել Ղարաբաղի հետ, ինչն իրականության հետ ոչ մի աղերս չունի։

-Նկատի ունեք հող հանձնելու մեջ նոր իշխանություններին ուղղված մեղադրանքնե՞րը։

-Այո, բայց շատ կարևոր է այն, որ Ռուսաստանի իշխանություններն այդ սպեկուլյացիաներին չեն տրվում, Մոսկվային դա չի հետաքրքրում։ Հասարակության մեջ գուցե ալեկոծումներ ստեղծվեն, բայց ՌԴ իշխանությունները դրան չեն տրվում, նրանք ուղիղ կապի մեջ են ՀՀ վարչապետի հետ, և այս իրավիճակում ինչքան էլ ալեկոծություններ անեն, կազդեն միայն հասարակության վրա։

Կարծում եմ՝ կարելի է կրքերը հանդարտեցնել, բոլորն արդեն խոսեցին, հիմա պետք է հանգստանալ վերջնականապես, գնալ իրավական գործընթացի ավարտին, իսկ դրանից հետո Հայաստանի հասարակության մեջ նորմալ ու հանգիստ վիճակում քննարկումներ անցկացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում