Monday, 06 05 2024
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը

Այս խնդրի լուծումը իր հետ կբերի արտահանման հարցերի կարգավորում, շուկայի պահանջարկի հստակեցում

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով գյուղատնտեսության զարգացման իր տեսլականներն է ներկայացնում Հայաստանի ագրարային համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը:

Հայաստանի պարագայում գյուղատնտեսությունը չպետք է դիտարկել որպես բիզնես, որովհետև այն բարձր ռիսկային ոլորտ է, լուծում է ժողովրդագրական իրավիճակի պահպանման, սահմանների պահպանման, բնապահպանական իրավիճակի բարելավման և բազմաթիվ նմանատիպ հարցեր: Այսօր զարգացած երկրներում էլ խիստ կարևորվում է գյուղատնտեսության բազմապրոֆիլայնությունը, և ըստ այդմ՝ ոլորտի զարգացման հայեցակարգեր են մշակվում: Այն, ինչ արվել ու արվում է այս ոլորտում մեր պետության կողմից, մեղմ ասած՝ քիչ է: Որոշակի ռեսուրսների, պարարտանյութերի, դիզվառելիքի մատակարարում, հակահամաճարակային միջոցառումներ, խորհրդատվություն: Բնականաբար, եթե սրանք չարվեին, վիճակն ավելի վատ կլիներ: Բայց եթե ոլորտում նոր մոտեցումներ չդրսևորվեն, հնարավոր չէ վերջին տասնամյակների «ավանդական վիճակից» դուրս գալ:

Գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ-ում ավելի քան 15% է, ամբողջ ագրոարդյունաբերությունը՝ 21-22%, մինչդեռ գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը կազմում են ընդհանուրի հազիվ 8%-ը: Պետության կողմից քայլեր արվում են, բայց միանշանակ ավելին պետք է արվի: Վերջին տարիներին «շրջանառվող» նոր ծրագրերը՝ կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի, լիզինգների, ապահովագրման համակարգի ներդրումը, բոլորն էլ ուղղված են գյուղատնտեսության զարգացմանը: Բայց բոլոր այս ծրագրերի հիմնական խթանիչ էլեմենտը մատչելի վարկերն են: Մինչդեռ մեկ հա-ի համար հակակարկտային ցանցերն արժեն 10-20 հազար դոլար: Դա լուրջ կապիտալ ներդրում է, որ գյուղացին ի վիճակի չէ փոխհատուցելու: Նույնը՝ կաթիլային ոռոգման դեպքում, որ տրվում է լիզինգային մեխանիզմով, 20% կանխավճար է պահանջվում: Արդյոք գյուղացին ի վիճակի՞ է դրան: Այդ տեսակետից խթանիչ էլեմենտը շատ փոքր է: Հասկանալի է, որ այդքան են մեր բյուջեի հնարավորությունները: Բայց որպես առանձնահատուկ ոլորտ՝ այդ ռեսուրսները պետք է առնվազն կրկնապատկվեն: Ծրագիրը կա, բայց գյուղացին չի շտապում դրանից օգտվել, ներդնել այն: Որովհետև խթանիչ էլեմենտը փոքր է:

Նույնը՝ ինտենսիվ այգիների ծրագրի պարագայում. գաղափարը լավն է, բայց միայն տոկոսադրույքի սուբսիդավորումը քիչ է, գոնե պետության հաշվին պետք է կանխավճար տրվի: Լիզինգի կանխավճարի 20%-ից գոնե 10%-ը բյուջեն պետք է ֆինանսավորի: Այստեղ պետք է ներդրում արվի, որպեսզի տեխնոլոգիական առումով այդ փոփոխությունը զգացվի: Նույնը՝ հակակարկտային ծառայության դեպքում: Հակակարկտային համակարգի ներդրման փորձնական ծրագիր եղավ ՌԴ-ի «Անտիգրադ» գիտահետազոտական ինստիտուտի նախագծով: Սրա արդյունավետությունը հասնում է 80-90%-ի, և ամբողջ համակարգի ներդրումը արժե մոտավորապես 21 միլիոն դոլար: Հետագա շահագործման համար էլ տարեկան շուրջ 1.5 միլիոն է անհրաժեշտ: Հասկանալի է, որ սա միանշանակ պետության անելիքն է, և պետությունը կարող է ինչ-որ տարբերակներով այդ ոչ մեծ գումարներն ապահովել, քանի որ դա ոլորտի կայունության երաշխիքներից մեկն է, որ գոնե այդ կորուստները չլինեն: Սրա գոյության դեպքում արդեն ոլորտում ավելի հեշտությամբ կներդրվի ապահովագրման համակարգը, որի հարցը քանի տարի է՝ շրջանառվում է կառավարությունում: Շատ հարուստ երկրներ գյուղատնտեսության ապահովագրման վճարներն ու անգամ վարչական ծախսերի մի մասը սուբսիդավորում են:

Գյուղատնտեսության զարգացման կարևորագույն խնդիրներից մեկը, որտեղ ևս հիմնական դերը պետությանն է վերապահվում որևէ պետական կառույցի միջոցով, տոհմային անասնաբուծությունն է: Այդ զարգացումն ապահովելու համար հակահամաճարակային միջոցառումների իրականացումը որոշակի հիվանդությունների մասով պետք է շարունակվի և խորանա: Բայց այսօրվա իրավիճակում անասնաբույծների աշխատավարձը, իրենց տարիքն ու ունեցած բազան լավատեսության տեղ չեն թողնում: Սելեկցիոն աշխատանքներ են իրականացվում, որ շատ լավ է, բայց ռեսուրսները չնչին են: Մինչդեռ գյուղատնտեսության ոլորտում պետության առաջնային ուղղություններից մեկը պետք է սերմնաբուծությունը լինի:

Վերոնշյալ և անգամ չնշված բոլոր խնդիրների լուծման կարևորագույն գործիքներից մեկը մատչելի վարկերն են, որ գյուղատնտեսության բոլոր ճյուղերում կարող են զարգացում ապահովել: Վերջին փոփոխությունը՝ 3-ից 10 միլիոն սուբսիդավորվող վարկի տրամադրումը, համեմատաբար մեծ կարողություն, բարձր վարկունակություն ունեցող տնտեսվարողների համար է: Մինչդեռ գյուղացուն, մարդուն անհրաժեշտ է 800 հազար դրամ իր բերքահավաքի կամ տվյալ փուլում մշակության աշխատանքները կազմակերպելու համար: Համաձայն վիճակագրության՝ հանրապետությունում եղած գյուղացիական տնտեսությունների թվի 47%-ն ունի մինչև 0,5 հա հող: Փաստորեն վարվող վարկային աջակցության քաղաքականությունն այդ 47%-ին չի վերաբերում: Այնինչ մեր քաղաքականությունը պետք է ուղղվի նաև այս փոքր տնտեսություններին, որ վերջին տարիներին ոչ արդարացի ձևով զարգացավ:

Այսօր երկրի համար ամենագլխավոր խնդիրներից մեկը եղած ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցն է: Վերջին 2 տարիներին գյուղատնտեսության ոլորտում այլևս թվանկարչությամբ չեն զբաղվում, և բուսաբուծությանն ու անասնաբուծությանը վերաբերող տվյալները կայունորեն նվազում են: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակն իջել է 53%: Ամենավտանգավորն այն է, երբ երկիրն ունի հիմնական, գլխավոր ռեսուրսն ու չի օգտագործում: Ուսումնասիրությունների արդյունքում այդ ռեսուրսի չօգտագործման 27 պատճառ է նշվել: Առաջիններից, թերևս ամենակարևորներից մեկը ցածր եկամտաբերությունն է, մյուսը՝ վարկային ռեսուրսների ոչ բավարար և տոկոսների բարձր լինելը, հետո՝ ջրի անհասանելիությունը, և այդպես շարունակ: Այս պատճառների 75%-ը 8 հիմնական գործոններ են: Պետության առաջնահերթ անելիքն այդ գործոնների բարելավումն է:

Սրանց թվում է նաև իրացման խնդիրը: Համաձայն վիճակագրության՝ միջինացված 56-58% ապրանքայնության մակարդակ ունենք: Փաստորեն արտադրվածի կեսն ապրանք չէ, իրացման ենթակա չէ: Դա ահավոր ցածր ցուցանիշ է: Ճիշտ է, գյուղատնտեսությունը երբեք 100% չի լինում, բայց նման ցուցանիշով մեր տնտեսությունները գրեթե դառնում են բնամթերային: Եթե մարդը չունի իրացման հնարավորություն, բնականաբար չի կարող վերարտադրություն կազմակերպել: Իրացման համար պետք է համակարգային լուծում տրվի: Գյուղացու, անգամ խոշոր գործարարի մակարդակով նման խնդիր չի լուծվի:

Մոտեցումներից մեկը պետք է լինի մեծածախ շուկաների ստեղծումը՝ իր հավաքման կետերով: Դրանում կարող է պետությունը որոշակի բաժնեմաս ունենալ՝ որոշ թվով մասնավորների ընդգրկմամբ: Նման ինստիտուտ պետք է ստեղծվի, որում կգործի պայմանագրային, երաշխավորված իրացման համակարգը: Քաղաքակիրթ ձևը դա է: Այս խնդրի լուծումը իր հետ կբերի արտահանման հարցերի կարգավորման, շուկայի պահանջարկի հստակեցման: Իրացման խնդրի լուծումը լուրջ ռեսուրսների հետ է կապված: Այն հետբերքահավաքային տեխնոլոգիաների, սառնարանային տնտեսությունների, պահեստարանների կատարելագործում է պահանջում: Դրա համար նպատակային արտոնյալ վարկեր պետք է տրվեն (ոչ սուբսիդավորվող), այլապես իրացման խնդիրը չի լուծվելու, առանց որի էլ ոլորտում զարգացում ապահովել հնարավոր չէ: Կանոնակարգված միջնորդների խավ պետք է ձևավորվի, որը գնում է գյուղացուց: Պետք է գնող-իրացնող ինստիտուտներ ստեղծվեն, իրացման գործառույթ ունեցող կոոպերատիվներ ձևավորվեն:

Ոլորտի համար այսրոպեական է խորհրդատվական համակարգի ակտիվացումը: Ոչ վաղ անցյալում այս ոլորտում փոփոխություններ տեղի ունեցան՝ ուղղված համակարգի հզորացմանը, բայց անարդյունք: Նախկինում գործում էին գյուղատնտեսության մարզային աջակցման կենտրոններ, որոնցից նույնպես դժգոհ էին, բայց նրանց պարագայում գոնե որոշակի օպերատիվություն կար: Հիմա դա էլ չկա: Առաջարկներ են հնչում խորհրդատվությունը վճարովի դարձնելու ուղղությամբ: Գյուղացու վիճակն այնպիսին է, որ այդ դեպքում համակարգը չի աշխատի: Ամեն գյուղում պետք է գոնե մի բուսաբուծության մասնագետ լինի: Լեռնային, անասնապահական գյուղերում՝ անասնաբույժ:

Այդ ամենին են ուղղված բուհի կրթական պրոցեսներում իրականացվող փոփոխությունները: Հիմա դասավանդման պրոցեսներն են փոխվել, փոփոխություններ են տեղի ունենում գիտության ոլորտում: Աշխատակիցների թիվը իրականում շատ-շատ է, պետք է կրճատվի, ու աշխատանքը տվյալ դասախոսի, մասնագետի համար հիմնական լինի: Ցավոք, հիմա այնքան էլ այդպես չէ: Երիտասարդ մասնագետն էլ պետք է փող ստանա, որ իր աշխատանքով, գիտությամբ, մասնագիտությամբ զբաղվի և ոչ թե դրան զուգահեռ մտածի այլ աշխատանքով տուն, ընտանիք պահելու մասին: Վերոնշյալների իրականացման համար պետությունը պետք է խստագույնս հաշվարկված, հստակ քաղաքականություն իրականացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում