Հարավային Աֆրիկայի ափին կետը կուլ է տվել դայվեր-լուսանկարիչ Ռայներ Շիմփֆին, բայց անմիջապես հետ է թքել օվկիանոս, հաղորդում է AOL-ը:
Միջադեպի կադրերն արվել են Հարավային Աֆրիկայի ափին, Ելիզավետա ծովախորշում: Շիմփֆը ոտքի հատվածում տարօրինակ բան է զգացել, իսկ մի պահ հետո հասկացել է, որ կետը կուլ է տալիս իրեն:
«Մտածելու ժամանակ չկար: Անհնար է պատրաստ լինել այն բանին, որ կետը քեզ կուլ է տալու»,- ասել է դայվերը:
Շիմփֆը պնդում է, որ կետը նրան ուտելու մտադրություն չի ունեցել: Միջադեպը նա պատահականություն է համարում, պնդելով, որ կետերին բնորոշ չէ մարդակերությունը:
«Կենդանին անմիջապես ազատեց ինձ, երբ հասկացավ սխալը»,- ասել է Շիմփֆը:










































