Friday, 05 06 2026
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

Մասնագիտական տոնի առթիվ վարչապետը պարգևատրել է դատախազության համակարգի աշխատակիցներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 93-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի բացմանը։

Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցներն այսօր ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին` հարգելով նրա հիշատակը։ Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո ազդարարվել է հանդիսավոր նիստի սկիզբը։
ՀՀ կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Դատախազության առջև ծառացած խնդիրներն այսօր խիստ արդիական են մեր հասարակության զարգացումներն ապահովելու տեսակետից: Ժամանակակից արագ փոփոխվող աշխարհը նոր մարտահրավերներ է դնում մեր և դատախազության առջև, և այդ տեսակետից մարդկային գործոնը դատախազությունում ունի կարևոր նշանակություն: Այն ջանքերը, որոնք գործադրվում են դատախազության համակարգում` բարելավելու աշխատանքային պայմանները, հնարավորություն տալով ձեռք բերել նոր գիտելիքներ, անցնել վերապատրաստման կուրսեր, ունի էական նշանակություն, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել այդ նոր մարտահրավերները: Մեր առջև ծառացած կարևորագույն և թիվ մեկ խնդիրը պայքարն է կոռուպցիայի դեմ. լրջագույն հիվանդություն, որ կա մեր հասարակության մեջ, առանց որի հաղթահարման մենք չենք կարող կառուցել արդար ժողովրդավարական սկզբունքներով ապրող և առաջնորդվող պետություն: Այդ տեսակետից կարևորում եմ այն թեզը, որ դատախազության աշխատանքները պետք է լինեն թափանցիկ, և դա է դատախազության աշխատանքի նկատմամբ վստահություն ապահովելու ճանապարհը, ինչը խիստ կարևոր է դատախազության աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսակետից»:

Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ դատախազության լավագույն աշխատողներին պետական պարգևներով խրախուսելու նպատակն է` ընդգծելով լավագույններին` տեսնել նրանց մեջ առաջնորդներ, որոնք ի վիճակի են լուծելու մեր հասարակության առջև ծառացած կարևորագույն խնդիրները: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դատախազության աշխատողներին, մաղթել մասնագիտական հաջողություններ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրել է Երևանի դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հրաչյա Բադալյանին և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Երեմյանին։ ՀՀ վարչապետն անվանական զենքով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Նադոյանը, ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը: Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի և այլ պետական գերատեսչությունների մեդալներով և շնորհակալագրերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում