Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:50
Նավթի գներ – 29/06/26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Իսրայելում դեսպանատուն ունենալը՝ խիստ անհրաժեշտություն, Իրանին բացատրենք, բայց մեր ազգային շահերը չստորադասենք իր ցանկություններին

Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատան բացումը: Այս մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Այն, սակայն, Երուսաղեմում չի լինի:

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կցանկանար, որ Իսրայելն էր դեսպանատուն բացեր Երևանում, սակայն դա նախապայման չէ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացմանը: Անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական սպառազինության վաճառքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի ԱՄՆ ու եվրոպական երկրների պես, որոնք զենք չեն վաճառում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: «Մենք շատ հարուստ երկիր չենք և ստիպված ենք ՀՆԱ մի զգալի մասը հատկացնել հակազդելուն, երբ Ադրբեջանը ստանում է իր սարքավորումներն Իսրայելից: Փոխնախարարը, սակայն, չի բացառել, որ Հայաստանը կարող է նույնպես համագործակցել Իսրայելի պաշտպանական ոլորտի հետ: Հովհաննիսյանի խոսքերով՝ հարաբերությունների բարելավման հարցում զենքի վաճառքը նախապայման չէ Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ «մի շարք երրորդ երկրներ նույն կերպ են վարվում»։

Իսրայելցի հրապարակախոս Ավիգդոր Էսկինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս օրերին Իսրայելում Հայաստանից պատվիրակություն էր ժամանել՝ ներառյալ դեսպան Արմեն Սմբատյանը, և, ըստ մեր զրուցակցի՝ ամեն ինչ տանում է նրան, որ Երևանը Թել-Ավիվում դեսպանատուն բացի։

Էսկինը Հայաստանի այս նախաձեռնությունը ողջունում է, ապա անդրադառնում Թեհրանի հնարավոր արձագանքին. «Իրանը Հայաստանին չի կարող թելադրել, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարի Երևանը։ Իրանը հիմա բավականին թուլացած դիրքերում է և, ըստ իս, Թեհրանին անհրաժեշտ է Հայաստանի հետ պահպանել լավ հարաբերություններ առճակատման գնալու փոխարեն»։

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով, մինչդեռ, Իրանում Հայաստանի այս որոշումը միանշանակ չի ընդունվի, և այժմ Երևանի խնդիրն է՝ բացատրել, որ այս քայլը ոչ մի կերպ ուղղված չէ Թեհրանի դեմ։ «Իրանում այնքան էլ ուրախ չեն լինի, որ Հայաստանն Իսրայելում ռեզիդենտ դեսպան ունենա, մենք ունենք դեսպանություն Եգիպտոսի տարածքում, բայց երկար տարիներ, կարծես թե, Իրանի դիրքորոշումը հաշվի առնելով, խուսափել ենք Իսրայելի տարածքում դեսպանություն ունենալ։ Ըստ իս՝ ՀՀ իշխանությունները պետք է հստակ բացատրեն իրանական կողմին, որ Իսրայելի տարածքում դեսպանություն ունենալը Իրանի դեմ չէ և բխում է մեր պետության շահերից։ Դեսպանատունն իհարկե կլինի Թել-Ավիվում և ոչ Երուսաղեմում և, բնականաբար, ուղղված է Հայաստանի շահերի ամրապնդմանը, մեր շահերի սպասարկմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց՝ իրանցի մեր գործընկերներին պետք է հստակ բացատրվի, որ մենք չենք կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ Իսրայելն այսօր աշխարհում շատ ուժեղ դիրքորոշում ունեցող պետություն է, այդ երկրում կա հսկայական հայ համայնք, այնտեղ ունենք Երուսաղեմի մեր պատրիարքարանը և բազմաթիվ այլ շահեր։ «Բնականաբար, այդ երկրի տարածքում մենք դեսպանատուն պետք է ունենանք։ Օրինակ, եթե ՀՀ քաղաքացին գնում է Իսրայել և այնտեղ անձնագիր կորցնում, ի՞նչ պետք է անի, գնա հասնի Եգիպտոս, որ այնտեղից թույլտվություն ստանա, նո՞ր գա Հայաստան, իհարկե՝ ոչ»։

Արմեն Վարդանյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե Հայաստանը կարող է Իսրայելի հետ համագործակցությունն օգտագործել նաև Մերձավոր Արևելքի,Պարսից ծոցի պետություններից Հայաստանը չճանաչող Սաուդյան Արաբիայի հետ համագործակցություն հաստատելու համար. «Մի քիչ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը ցանկանում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատի Իսրայելի միջոցով և դա պետք էլ չի, որովհետև Սաուդյան Արաբիան և Իսրայելը Իրանի ամենաոխերիմ թշնամիներն են և այդ ճանապարհով գնալ պետք չէ։ Միևնույն ժամանակ ես դա անհնար եմ համարում, իսկ ցանկության դեպքում կարող ենք անել կա՛մ ուղղակիորեն, կա՛մ մեկ այլ երրորդ երկրի միջոցով»։

Վարդանյանը շեշտում է՝ Իսրայելում դեսպանատուն ունենալը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից. «Գուցե մեր այս հայտարարությունն էլ իրանական կողմի արձագանքը հասկանալու համար է, ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարեց, որ մենք հիմա դիտարկում ենք Իսրայելում դեսպանատուն ունենալու հարցը»։

ՀՀ նոր իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանն արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն՝ Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերից դուրս գալու մտադրություն չունի, այդուհանդերձ նկատելի է ՀՀ նոր ղեկավարության ջանքերը տարբեր ուղղություններով համագործակցության, այլ պետությունների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Այս կոնտեքստում թերևս կարելի է դիտարկել Հայաստանի տարածքով իրանական գազ արտահանելու, հիմա էլ Իսրայելում դեսպանատուն բացելու հայտարարությունները։ Արմեն Վարդանյանը նշեց, որ այս հայտարարությունները բխում են մեր ազգային շահերից. «Ադրբեջանը, օրինակ, Իսրայելի հետ հարաբերություններում ժամանակին ավելի հեռուն է գնացել՝ այդ երկրից զենք է գնում, ժամանակին Վիկիլիքսում եղած հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի նախագահը Իսրայելի նախկին արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նրան Թեհրանին անկյուն քշել ու հայտարարել, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն իրականում այսբերգի մի փոքր մասն են, ավելի խոր հարաբերություններ կան, որոնք որ չեն երևում։ Պետք է ասել, որ Ադրբեջանը դրա հետ զուգահեռ բավականին խորացրել և շարունակում է խորացնել հարաբերություններն Իրանի հետ՝ հայտարարելով, որ Իսրայելի հետ հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրի դեմ»։

Ըստ մեր զրուցակցի՝ նույնը պետք է անի նաև Հայաստանը. «Մենք պետք է հարաբերությունները զարգացնենք Իսրայելի հետ, ԱՄՆ-ում կա ազդեցիկ հրեական լոբբի և Սփյուռք, Իսրայելն աշխարհի ամենազարգացած պետություններից է, և այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելը բխում է մեր շահերից և բացարձակապես ուղղված չէ այլ երկրի, առավել ևս մեր բարեկամ Իրանի դեմ։ Այդ հարցը պետք է հստակ բացատրվի, և մենք չպետք է մեր ազգային շահերը ստորադասենք Իրանի ցանկություններին՝ մանավանդ որ դրանք իրականում Իրանի դեմ ուղղված չեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում