Իրանի ռազմածովային ուժերը Բաբ էլ Մանդեբյան նեղուցում բախվել են նավթատարի վրա հարձակված ծովահենների հետ։ Այդ մասին տեղեկացնում է MEHR-ը՝ հղում կատարելով երկրի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցչին։
Նշվում է, որ ծովահենները արագընթաց նավերով մոտեցել են իրանյան նավթային բեռնատարին, որի վրա 150 հազար տոննայի չափով բեռ է գտնվել։
Գործակալության տվյալներով՝ Իրանի ռազմածովային ուժերը ետ են մղել ծովահենների հարձակումը։