Վիճակախաղում 273 միլիոն դոլար շահած ամերիկացի գործազուրկի նախկին կինը ասել է, որ մտադիր չէ վերականգնել իր հարաբերությունները նախկին ամուսնու հետ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
«Ես ոչինչ չեմ պատրաստվում անել: Ես բարոյական սկզբունքներ ունեմ», – ասել է նա:

Կնոջ խոսքով՝ ինքը կասկածում է, որ իր նախկին ամուսինը կկիսի իր հետ շահած գումարը, և ավելացրել է, որ հույս ունի, որ վերջինս ճիշտ կվարվի։
Զույգը ամուսնացած է եղել 15 տարի, 2018թ․ գարնանը նրանք ամուսնալուծվել են։ Կինը նախկին ամուսնուն ամուսնական ալիմենտ է վճարում։










































