Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Արցախն ուժեղ մարդու կարիք ունի, մենք Սամվել Բաբայանին վստահում ենք. Ռազմիկ Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, դուք հայտարարություն եք տարածել Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Սամվել Բաբայանին սատարելու մասին։  Կմանրամասնե՞ք ձեր որոշման պատճառը։

Դուք գիտեք, որ մենք Սամվել Բաբայանի հետ Հայաստանի նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցել ենք։ Բոլոր այն ծրագրերը, որոնք Արցախում պետք է իրականացվեին՝  պաշտպանության հետ կապված, մեր համատեղ ծրագրերն են եղել, մենք դա միասին կարող ենք  իրականացնել Արցախում։ Մենք ուժեղ Ղարաբաղ ունենալու, կայուն լինելու խնդիր ունենք և դրա հետ կապված մի շարք կարևոր  ու լուրջ ծրագրեր  ենք մշակել, որոնք իր՝ իշխանության լինելու դեպքում կարող ենք իրականացնել։

Հիմա քանի որ Հայաստանում իշխանությունը փոխվել է, նույնն էլ այնտեղ պետք է լինի։ Մենք մեր մարտական ընկերոջն ենք սատարում և ոչ թե միջամտում այնտեղի ընտրություններին, մենք այս երկրի համար արած ունենք, մեր անցած ճանապարհը մեզ տալիս է մտահոգվելու ու Արցախի ճակատագրով հետաքրքրվելու իրավունք։ Հույս ունենք, որ կարող է ինչ-որ բան փոխվել նաև այնտեղ։

– Սամվել Բաբայանի առաջադրումը դեռ հստակ չէ, որովհետև կա մշտական բնակության խնդիր, և այդ պատճառով նա սահմանադրական փոփոխություններ է   ուզում նախաձեռնել, կարծում եք՝ կստացվի՞, թե՞ այնտեղի իշխանությունները կխոչընդոտեն։

Մեր հայտարարության վերջնամասում այդ մասին նշել ենք. մեր խնդիրն այն է, որ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ խոչընդոտները վերացվեն, ու հնարավորություն տրվի այդ մարդուն մասնակցելու ընտրություններին։ Ընտրելու իրավունքը Արցախի ժողովրդինն է, և մեզ համար այժմ կարևորը մարդուն հնարավորություն ընձեռելն է։ Այդ մարդն իր երկրի, հայրենիքի, հող ու ջրի համար ներդրում ունի, Արցախի հերոս է, իր ծրագրերով հանդիպում է ժողովրդին ու մեծ աջակցություն ունի։ Նույնիսկ սոցիալական ցանցերում մենք տեսնում ենք, թե ինչ բարձր ակտիվություն կա իր առաջադրման հետ կապված, արձագանքները շատ են։ Դա նշանակում է, որ ժողովուրդն իր հույսը կապում է այդ մարդու հետ, վստահում նրան։ Նա պատերազմում մեծ ավանդ է ունեցել և հիմա էլ, ինչու ոչ, կարող է տնտեսության ու երկրի զարգացման մեջ մեծ ավանդ ունենալ։ Մենք այդ մարդուն սատարում ենք ու կոչ ենք արել իշխանություններին բոլոր այդ խոչընդոտները վերացնել ու թույլ տալ, որ մարդը մասնակցի։

– Դուք գիտեք, որ Սամվել Բաբայանի անունը շատերը կապում են նախկին իշխանությունների՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու իր համակարգի հետ։ Կարծում եք՝ չկա՞  նման կապ։

– Չմոռանանք, որ Սամվել Բաբայանը ձեր նշած համակարգի գործունեության ժամանակ է դատապարտվել։ Գոնե Հայաստանում մենք ընդունել ենք, որ այդ մարդն իրոք քաղաքական հայացքների, իր ըմբոստ ու այս իշխանությունների հետ տարաձայնությունների հետևանքով է հայտնվել ճաղերի հետևում։ Նա հեղափոխությունից հետո է հայտնվել ազատության մեջ,  ուներ տարաձայնություններ Հայաստանի նախկին և Արցախի ներկայիս իշխանությունների հետ։ Այսինքն՝ չէր կարող լինել իրենց մարդն ու իրենց օրոք դատապարտվեր։

– Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։

– Դա այն ուժերն են ասում, որոնց ձեռնտու է խոչընդոտել Սամվել Բաբայանի գործունեությունը։ Հայաստանի ներկայիս իշխանությունները վայելում են ժողովրդի աջակցությունը, մենք ուզում ենք, որ Արցախում ևս լինի նման իշխանություն։ Պատերազմի ժամանակ Հայաստանում ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն կար՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ Արցախում՝ ի դեմս Սամվել Բաբայանի կար պաշտպանական հզոր միավոր։ Մենք Արցախի հարցում արտաքին քաղաքականության մեջ վախվորած վիճակում չէինք և ուզում ենք, որ այդ նույն վիճակը նաև հիմա լինի։ Մենք կռված տղերքով թե՛ ֆիզիկական, թե՛ զինվորական բնագավառներում աջակցելու ենք, Արցախը պետք է ինքնուրույն միավոր դառնա և ոչ միայն Հայաստանի օգնությամբ գոյատևի։ Իսկ դրա համար ուժեղ մարդու խնդիր կա, ուժեղ մարդու կարիք ունի, իսկ մենք այդ մարդուն վստահում ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում