Sunday, 21 06 2026
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համաժողով և համերգային երեկո է անցկացվել Կալիֆոռնիայում

Հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ մարտի 6-ին Կալիֆոռնիայի համալսարանում համաժողով է անցկացվել: Առաջին հատվածում բանախոսներն անդրադարձել են «Տիգրան Մանսուրյանը և հայկական երաժշտական ավանդույթը», իսկ երկրորդ հատվածում` «Արևելք և արևմուտք. հատման կետի որոնում» թեմաներին:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` համաժողովի բանախոսներն են եղել դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Ավանեսովը, դիրիժոր Վաչե Պարսումյանը, Էթնոերաժշտագետ Էյ Ջեյ Ռեյսին, կոմպոզիտոր Յան Քրաուսը, Սիեթըլի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական տնօրեն Ելենա Դուբինեցը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից Լիսա Քուփեր Վեսթը:

Համաժողովին հաջորդած համերգային ծրագրի շրջանակում ողջույնի խոսքով հանդես է եկել UCLA-ի հայ երաժշտության ծրագրի տնօրեն, ջութակահար Մովսես Պողոսյանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Տեսանյութի միջոցով ներկաներին ողջունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Բարի տարեդարձ, մաեստրո՛։ Դուք մի աստղ եք հայ երաժշտության երկնքում, մի աստղ եք համաշխարհային մշակույթի երկնակամարում»,-նշել է նախագահը:

Համերգին հայ և օտարազգի առաջատար երաժիշտները կատարել են Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Վալենտին Սիլվեստրովի, Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունները

Հայտարարվել է «Լարք» երաժշտական ընկերակցության և UCLA-ի հայ երաժշտության ծրագրի «Մանսուրյան» ամենամյա մրցանակի անցկացման մասին: 2020 թվականից սկսած մրցանակը կշնորհվի ամեն տարի: Առաջին տարվա մրցանակակրի անունը կհայտարարվի Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվար 27-ին: Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ: Պարտադիր չէ, որ նրանք լինեն ազգությամբ հայ, սակայն խրախուսվում է նրանց ստեղծագործություններում հայկական երաժշտության ազդեցությունը:

Հաղթած հեղինակի ստեղծագործությունը կկատարվի հրապարակային համերգի ընթացքում և տեղի կունենա մասնագիտական արհեստավարժ ձայնագրություն։

Նվիրատուները Էլիզաբեթ-Յուսթուս Շլիխթինգներն են։

Երեկոյի ավարտին շնորհակալության խոսքով Երևանից ուղիղ կապով միացել է հոբելյարը՝ Տիգրան Մանսուրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում