Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը պարել են երկրի ղեկավարին նվիրված երգերի ներքո:
Հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պետության ղեկավարը միջոցառմանը ներկա երաժիշտներին խնդրել է նվագել ի պատիվ անցած կառնավալի: Երաժիշտները երգ են կատարել, որի խոսքերի հիմնական մասը «Մադուրոն չի հեռանում, Մադուրոն չի հեռանում» արտահայտությունն է եղել: Երաժշտության ներքո նախագահը և նրա կինը մի քանի պարային շարժումներ են կատարել թափանցիկ հանդերձանքներով պարուհիների շրջապատում:
Հանդիպման սկզբում խումբը երգ է կատարել, որտեղ անընդհատ կրկնվել է «Մադուրոն դիմակայում է» բառերը:
Վենեսուելայում, ինչպես շատ լատինամերիկյան երկրներում, նախօրեին ավարտվել է ամենամյա կառնավալը, որը տեղի է ունենում մարտի սկզբին: Երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի խոսքերով, դրան ավելի քան յոթ միլիոն մարդ է մասնակցել:
Bailamos con las Madamas al ritmo del Calipso. Hermosas expresiones culturales de nuestra Patria que nos llenan el corazón de alegría y nos fortalecen para seguir en la lucha. ¡Nada nos detendrá! pic.twitter.com/XMBMYocWut
— Nicolás Maduro (@NicolasMaduro) March 7, 2019








































