Ամերիկացիների 35 տոկոսը կողմ է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ժամկետից շուտ լքի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է USA Tօday-ը։
Հարցման մասնակիցների 64 տոկոսը վստահություն է հայտնել, որ մինչև պաշտոնը ստանձնելը Դոնալդ Թրամփն օրենք է խախտել։ 24 տոկոսը կողմ չէ այդ պնդմանը։
Հարցումն անցկացվել է մարտի 1-4-ը։ Դրան 1120 մարդ է մասնակցել։
Տվյալ հարցումն առաջինն է՝ ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի՝ կոնգրեսում ելույթից հետո։









































