Այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցն առնչվում էր մաքսային ոլորտին:
«Կառավարությունը օրենսդրական փոփոխություն չնախաձեռնեց մաքսային կարգավորման մասին օրենքում, և ՀՀ քաղաքացիները ստիպված եղան իրենց մաշկի վրա զգալ օտարալեզու փաստաթղթի կիրառումը, որը մեր օրենսդրության խախտում է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ շատ քաղաքացիներ նախաձեռնել են դատական գործընթացներ պետության դեմ՝ փոխհատուցում ստանալու համար:
Նրա խոսքով՝ քաղաքացիներից մաքսային վճարներ են գանձել օրենքի խախտմամբ. «Պետք է փոխհատուցվեն այդ քաղաքացիների կրած վնասները»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































