Չելյաբինսկի երկնաքարի անկումից մեկ տարի անց մեր մոլորակին է մոտեցել ևս մեկ պոտենցիալ վտանգավոր օբյեկտ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Եթե 2000 EM26 աստղակերպը, որի տրամագիծը կազմում է 270 մետր, շատ մոտենար Երկրին, դա կարող էր անխուսափելիորեն աղետի հանգեցնել: Բարեբախտաբար, այն անցել է մեր մոլորակից 2.6 մլն կմ հեռավորությամբ: Այդ հեռավորությունը մոտ 9 անգամ մեծ է այն հեռավորությունից, որը բաժանում է Երկիրը Լուսնից:
Աստղակերպը շարժվել է 43 հազար կմ/ժամ արագությամբ:
Աստղագետները մտադիր են շարունակել աստղակերպի լուսանկարների հետազոտությունը: