Ես հուսով եմ, որ իշխանությունները ձեռնամուխ կլինեն Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։
«Այսօր մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք սպարապետ Վազգեն Սարգսյանի ավանդը մեր զինված ուժերի ստեղծման եւ կայացման գործում։ Ակնհայտ է, որ բանակը այսօր ամենակայացած կառույցն է։ Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, ապա ես հուսով եմ, որ իշխանությունները ձեռնամուխ կլինեն Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտմանը»,– նշեց նա։









































