Ամերիկացի աստղանավորդուհի Էնն Մակքլեյնը, որը կատարում Է իր առաջին տիեզերական թռիչքը, հայտնել է, որ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) գտնվելու ընթացքում իր հասակն ավելացել է հինգ սանտիմետրով:
Twitter-ի իր էջում Մակքլեյնը պատմել է, որ նախօրյակին անձնակազմի անդամներն ստուգել են իրենց սկաֆանդրերի հարմարեցման ճշտությունը մարտի վերջին – ապրիլի սկզբին ամերիկյան ծրագրով նախատեսված բաց տիեզերք դուրս գալու համար: «Ես 5 սանտիմետրով բարձր եմ, քան էի, երբ ուղևորվեցի Միջազգային տիեզերակայան»,- նշել Է նա:
Հայտնի է, որ անկշռության պայմաններում տիեզերագնացների մոտ նվազում է բեռնվածությունը ողնաշարի վրա, և ողերի միջև հեռավորությունը մեծանում է՝ հանգեցնելով հասակի ժամանակավոր ավելացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:









































