Աշխարհի խոշորագույն Facebook ընկերությունը պատրաստվում է հաջորդ շաբաթ ներկայացնել «ապշեցուցիչ մի բան»: Այս մասին հաղորդում է Facebook ընկերությունը՝ հղում անելով սոցցանցի հիմնադրին՝ Մարկ Ցուկերբերգին, որն այս օրերին գտնվում է Սիեթլում: Ցուկերբերգի խոսքերով՝ այդ նոր նախագիծը մշակվել է Սիեթլում գտնվող Facebook-ի գրասենյակում:
Գործակալությունը ենթադրություն է արել, որ նոր նախագիծը կարող է ինչ-որ ձևով կապված լինել պլանշետային համակարգիչների և բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածների հետ: TechChrunch կայքը նույնպես գրում է, որ Facebook-ի Սիեթլի գրասենյակում մշակվում են բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածներ՝ m.facebook.com-ը և touch.facebook.com-ը:






































