Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Կառավարության և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություններ ստացած 3 նախագծեր քվեարկությամբ չներառվեցին ԱԺ օրակարգ:
«Այս էլ որերոդ անգամ է՝ մեր քաղաքական մեծամասնությանը փորձում եք ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցող գործիչների: Խնդրում եմ կասկածի տակ չդնել մեր քաղաքական անկախությունը, կամքը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ բացասական եզրակացություն ստացած նախագծերի շուրջ տեղի են ունեցել ծավալուն քննարկումներ. «Խնդրում եմ հանձնաժողովների կշիռը չթերագնահատել»:
Նա հորդորեց զերծ մնալ իրենց նախկինների հետ համեմատելուց. «Եկեք չմտնենք էդ դաշտ, նախկինում երկու ստորակետի պատճառով էր նախագիծը մերժվում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































