Քաղաքական գործիչները և սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Անեգրետ Քրամփ-Կարենբաուերի «չեզոք սեռի» մարդկանց համար զուգարանների մասին կատակի համար:
«Բունդեսթագի ամենամեծաթիվ կուսակցության նախագահը զվարճալի է համարում կառնավալի մշտական մասնակիցների մակարդակով դատապարտել մարդկանց, որոնք չեն համապատասխանում գործող «մաչո չափանիշներին»,- Twitter-ի իր էջում գրել է մշակույթի և Եվրոպայի գծով Բեռլինից սենատոր ընտրված Կլաուս Լեդերերը:
![]()
«Ձախեր» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Դիտմար Բարչը Մերկելի իրավահաջորդի կատակը պայքարելու ևս մեկ պատճառ է համարել, որպեսզի «այս կինը կանցլեր չդառնա»:
Փետրվարի 28-ին Անեգրետ Քրամփ-Կարենբաուերը մասնակցել է Բադեն-Վյուրտեմբերգի Շտոկահե քաղաքում կայացած կառնավալային հանդիպմանը: Նա հայտարարել է, որ «չեզոք սեռի» մարդկանց համար նախատեսված զուգարանները նրանց համար է, ովքեր դեռ չգիտեն կանգնած պետք է միզեն, թե դա արդեն պետք է անեն նստած վիճակում, հաղորդել է Tagesspiegel-ը:







































