Կառավարությունը մտադիր է Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ը, հռչակել Քաղաքացու օր՝ այն հայտարարելով ոչ աշխատանքային:
Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ համար սա նորություն էր, որովհետև պաշտոնապես նախագիծը դեռևս շրջանառության մեջ չեմ տեսել»:
Նրա խոսքով՝ լրատվամիջոցներում եղել է, որ նման գաղափար կա, ու գաղափարն է քննարկվում:
Իսկ ինչ վերաբերում է այս գաղափարը քննադատողներին, պատգամավորն ասաց, որ դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց քսանամյա իշխանությունից զրկվեցին. «Եվ իրենց համար անցանկալի է, որ իրենց հեռացումը դառնա հիշատակի օր»:
Մեր զրուցակիցը, այնուամենայնիվ, չի համարում, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. «Ապրիլի 23-ին արձանագրվեց ժողովրդի հաղթանակը բռնապետության նկատմամբ: Արդյո՞ք մենք պիտի որևէ ձևով նշենք մեր անցումը բռնապետությունից դեպի ազատ հասարակություն, թե՞ ուղղակի պետք է մոռանանք, թե դա ինչպես տեղի ունեցավ: Քննարկումը կարող է այս հարթության մեջ տեղի ունենալ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































