«Հանրապետականը» շարունակում է պնդել, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան։
«Անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ են, փայլուն են, այդուհանդերձ, ստանձնելով ԵՏՄ-ի նախագահաությունը՝ Նիկոլ Փաշինյանը չստացավ հանդիպում ՌԴ նախագահի հետ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։










































