Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրոյում, մեկնարկել է գունագեղ ամենամյա կառնավալը, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Կառնավալը սկսվել է փողոցային պարերով և զվարճանքներով:
Քաղաքի խորհրդանշական բանալին ավանդական երաժշտության հնչյունների ներքո հանձնվել է «Մոմո թագավորին», որը հայտնի է նաև որպես «Քաոսի թագավոր»: Դա նշանավորել է տոնի սկիզբը:
Ակնկալվում է, որ մոտ 7 միլիոն մարդ կմասնակցի կառնավալին, այդ թվում՝ 1.5 միլիոն զբոսաշրջիկ:
Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի կենտրոնական իրադարձությունը միմյանց դեմ մրցող սամբայի երկու դպրոցների շքերթն է: Այն սովորաբար տեղի է ունենում Sambadrome Marquês de Sapucaí-ում: Սա երկկողմանի տրիբունաներով 700 մետր ձգվող տարածք է:
Կառնավալը կտևի մինչև մարտի 9-ը: Տոնական շքերթներ ու այլ միջոցառումներ կանցկացվեն նաև Բրազիլիայի այլ քաղաքներում:








































