MLS «Լոս Անջելես Գելաքսի» ակումբը բացել է հուշարձան՝ ի պատիվ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի: Այս մասին հաղորդում է «Սովետսկի սպորտը»:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Ստաբխաբ Սենթեր» մարզադաշտի մերձակայքում՝ նոր առաջնության մեկնարկի նախօրեին:
Նշվում է, որ Բեքհեմը MLS-ի պատմության մեջ առաջին խաղացողն է, որն արժանացել է հուշարձանի:
Անգլիացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Լոս Անջելես Գելաքսի»-ի կազմում 2007-2012 թվականներին: Բեքհեմը 124 խաղերում խփել է 20 գոլ և կատարել 42 արդյունավետ փոխանցում: Նա երկու անգամ դարձել է MLS-ի չեմպիոն:











































