Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Փյունիկին»: Վերջինիս կազմում աչքի ընկեն Արթուր Միրանյանը և Անդրեյ Տալալայը:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» 30 միավորով հայտնվեց երկրորդ հորիզոնականում և առաջատար «Ալաշկերտին» զիջում է 3 միավորով:
Այսօր կայացած մյուս խաղում «Արարատ-Արմենիան» 4:1 հաշվով ջախջախեց «Արարատին»: Այս պահին «Արարատ Արմենիան» 29 միավորով 3-րդն է, իսկ «Արարատը» 13 միավորով շարունակում է մնալ նախավերջին 8-րդ հորիզոնականում:









































