Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Ո՞ւմ «խաթրով» են Ղումաշյանին Շնողի դպրոց ընդունել ու կռիվ գցել

Աննախադեպ բան է, որ կրթական ցածր մակարդակ ունեցող մանկավարժի պատճառով առաջին դասարանցիների ծնողները հրաժարվեն դպրոց տանել երեխաներին:
Խոսքը Լոռու մարզի Շնող գյուղի միջնակարգ դպրոցում ծավալված անառողջ մթնոլորտի մասին է, որտեղ ինչ-որ մեկի միջնորդությամբ դպրոցի տնօրեն Գևորգ Ավետյանը բակապահի պարտականություններից ազատել էր Վանաձորի մանկավարժական պետական ինստիտուտը հեռակա ավարտած Անուշ Ղումաշյանին և ընդունել որպես առաջին դասարանի դասվար: Թե ո՞ւմ միջնորդությամբ էր դասվարի կարիք չունեցող տնօրենը Ղումաշյանին ընդունել աշխատանքի ու գյուղը թշնամացրել, նպաստել երեխաների` դասապրոցեսից դուրս մնալուն, խաթարել դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը` չասաց: Բայց հարցն այնքան է խորացել, հասել իշխանական բարձր ատյաններ, որ այս հարցին վերջնական լուծում տալու համար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է կարգադրություն իջեցրել (Ղումաշյանին փոխարինել Նաիրա Ճիճիլյանով):
Երեկ էլ Շնող էին ժամանել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը և հրավիրել էին նաև տողերիս հեղինակին` որպես այս թեման խիստ շեշտադրումներով շոշափած լրագրողի: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 1-ին շնողցիներն իրենց երեխաներին բերել էին Շնող գյուղի` պատմաբան Հովիկ Մելիքսեթյանի անունը կրող միջնակարգ դպրոց` մտածելով, որ դասվարը 15 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ ունեցող Նաիրա Ճիճիլյանն է: Նա ընդունել էր երեխաներին, սակայն երեք օր անց, սեպտեմբերի 4-ին Լոռու մարզպետարանից, մարզպետի վարորդը, մարզպետարանի գիտության և կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը զանգել էին դպրոցի տնօրենին և պահանջել, որ նա առաջին դասարանի դասվարությունը հանձնի անտառապետի կնոջը` Ա.Ղումաշյանին: Դա դժգոհություն էր առաջացրել երեխաների ծնողների շրջանում, և նրանք բողոք-դիմում էին ուղարկել ԿԳ նախարարություն` պահանջելով որակյալ մասնագետի: Այնտեղից էլ նախարարը դպրոց էր գործուղել համապատասխան տեսուչի` Ռաիսա Մաժինյանին, ով ուսումնասիրություններ կատարելուց պարզել էր, որ ծնողների բողոքը հիմնավոր է, և այդ երկու մանկավարժներից Ճիճիլյանը ավելի փորձառու է, իսկ «տիկին Ա.Ղումաշյանի մասնագիտական և մեթոդական կարողությունները շատ թույլ են, նրա կողմից դասապրոցեսի կազմակերպումը չի բավարարում այսօրվա դասվարին ներկայացվող պահանջները»: Անցնելով առաջ` միանգամից ասեմ, որ մինչ Շնող հասնելը զրուցեցինք պարոն Սայադյանի հետ, և գրեթե նույն մտքերը կարմիր թելի պես անցնում էին քննարկմանը ներկա դպրոցի տնօրենի, նրա տեղակալների խոսքում (ովքեր Մաժինյանի դիտարկումների հետ կապված առարկություններ չէին ունեցել): Եվ այդ ամենը ուղղակի վատ բեմադրված ներկայացման տպավորություն թողեց, քանի որ վերադասների ասածից տարբերվող որևէ կարծիք չլսեցինք. հավասարության նշան էր դրվում երկու մանկավարժների մասնագիտական ընդունակությունների միջև և նշվում էր, թե Մաժինյանը չէր կարող երկու օրվա ընթացքում օբյեկտիվ եզրակացության գալ մանկավարժների մակարդակի մասին:
Այդուհանդերձ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի ստորագրությամբ և կրթության վարչության պետ Մինաս Սայադյանի հեղինակմամբ նամակ-առարկություններ են ուղարկվել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ նշվել է. «Փորձելով որևէ լուծում տալ Նաիրա Ճիճիլյանի դասվար աշխատելու հարցին, նրան առաջարկվեցին մի քանի տարբերակներ, մասնավորապես` երրորդ դասարանը կիսելու միջոցով ստեղծել երկու դասարան և առաջացած նոր դասարանի դասվարությունը տրամադրել իրեն, սակայն վերջինս հրաժարվեց բոլոր հնարավոր տարբերակներից: Ն.Ճիճիլյանի պահանջը կայանում է կոնկրետ առաջին դասարանում իր դասվար աշխատելուն և Ա.Ղումաշյանի առաջին դասարանի դասվար չաշխատելուն: Մասնավորապես` 6 աշակերտների դպրոց չհաճախելու փաստը նույնպես անձնավորված է: Ուսումնասիրությունից պարզվել է, որ այդ 6 երեխաներից 5-ը ազգակցական, բարեկամական և հարևանական կապեր ունեն Ն.Ճիճիլյանի և նրան հովանավորող Լ.Ալիխանյանի հետ… Ն.Ճիճիլյանի հաղորդմամբ, այդ երեխաների ծնողները իրենց երեխաներին չեն տանում դպրոց, քանի որ առաջին դասարանի դասվարը Ա.Ղումաշյանն է: Նման պատճառաբանությունը իրավական որևէ հիմք չի կարող տալ դպրոցի տնօրենին` առաջին դասարանի գործող դասվարին ազատելու և մեկ այլ դասվարի նշանակելու համար, ինչը առանց հիմնավորման առաջարկում է համագյուղացի, կրթության պետական տեսչության տեսուչ Ռ.Մաժինյանը: Նախկինում Ա.Ղումաշյանի մոտ կատարվել են դասալսումներ տնօրինության և առարկայական մեթոդմիավորման կողմից, ինչի արդյունքում մասնագիտական գիտելիքների, պատրաստվածության և մեթոդական կարողությունների վերաբերյալ դիտողություններ չեն արվել: Երկու ուսուցիչներն էլ ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում, սակայն նախապատվությունը տրվել է Ա.Ղումաշյանին, քանի որ նա նախորդ ուսումնական տարում ավարտացրել է 4-րդ դասարանը, իսկ Ճիճիլյանը չի աշխատել որպես դասվար` նա ծանրաբեռնված է եղել առանձին, ոչ հիմնական առարկաներով… Եվ այս պարագայում, մեր կարծիքով, ոչինչ չի մնում անելու, քան դասվարների կրճատում անելը օրենքով սահմանված կարգով, ինչի գործընթացը արդեն սկսված է»:
Դպրոցի տնօրենը` Գևորգ Ավետյանը, քննարկման ժամանակ ասաց. «Ճիշտն ասած` էդ լավ ու վատին մենք քաջ ծանոթ ենք, ուսմասվարի հետ հաճախակի ենք դասալսումների եղել…, ուղղակի գյուղ տեղ ա, չես ուզեցել, որ ինչ-որ մեկին դու վատություն անես… Էսօր իրանք աշխատանք ունեն. Ճիճիլյանն իր ա տասնմեկ ժամն ունի, բացի դա` երկու ժամ խմբակ ունի, ինչը ամրագրված ա նաև մեր հրամանի գրքում, և ինքը բողոքում ա… Դե հիմա էդ օրենքը տված ա Ղումաշյանի կողմը, ինքը ավարտացրել ա, նորից վերցրել ա երեխեք»: Այսինքն` եթե թեկուզ անորակ կրթություն է տվել, նորից կարող է դասվար լինել: Տնօրենի տեղակալ Մելանյա Մելիքսեթյանն էլ պատասխանելով մարզպետի` Ղումաշյանին վերաբերող այն հարցին, թե նա բավարարո՞ւմ է կրթական պահանջներին, ասաց. «Նու, գնում է դրան, բավարարում է: Ես չեմ կարծում, որ նա առաջին դասարան մտնելու իրավունք չունի»: Մենք էլ հարցրինք դպրոցի տնօրենին, թե նա ունենալով բարձրագույն կրթությամբ 6 դասվար, աշակերտների թվի օրեցօր նվազում և ուսուցիչներին դասաժամերով ապահովելու խնդիր, կարիք ունեցե՞լ է նոր դասվարի, որ Ղումաշյանին ընդունել է գործի` որպես դասվար, նրա տեղակալներից մեկը, հետո նաև պարոն Ավետյանն ասացին, որ հնարավորություն է եղել` նոր հաստիք ունենալու. «Կարիք չի եղել, միջնորդել են»: Մեր և պարոն Քոչարյանի հարցին, թե ո՞վ է միջնորդել, տնօրենը, ի պատասխան, նայեց մարզպետարանի վերադասներին ու ոչինչ չասաց, քանի որ պարոն Քոչարյանը միանգամից թեքեց խոսակցությունը, թե` «Լավ, որ միջնորդում էր, հնարավոր չէ՞ր ասել, որ հետո պրոբլեմ կառաջանա, չեմ դիմանա էդ դժվարություններին»: Հարցը մնաց անպատասխան: Նրանք հերքեցին այն լուրը, թե դպրոցում այբբենարանով են Ղումաշյանի ավարտացրած երեխաները 5-րդ դասարան գնում: Լյովա Ալիխանյանը, ով իր թոռնիկին չի ուզում ուղարկել Ղումաշյանի դասարան, նշեց, որ իր որոշումը ճիշտ է, քանի որ բոլորն էլ գյուղից են, իրար ճանաչում են և տեղյակ են, թե ում մոտ երեխան կարող է նորմալ կրթություն ստանալ և Ղումաշյանի ձեռքից փրկված իր մյուս թոռնիկը գերազանց է սովորում. «Եթե դպրոցն ավարտելուց հետո կինը 12 տարի տնային տնտեսուհի է լինում, երեխա է պահում, դրանից հետո գալիս ա անմիջապես դպրոցում դասվար… մտնել այդպիսի ծանրության տակ… Եթե Ղումաշյանը եկավ առաջին դասարան, ես երեխային ուղարկելու եմ Կիրովական կամ Երևան, ուրիշ ձև չկա»: Նա նաև ասաց, որ համաձայն է նաև մեկ այլ` փորձառու դասվարի տարբերակին (եթե Ճիճիլյանն էլ չլինի): Նաիրա Ճիճիլյան. «Ես ընդամենը պահանջել եմ ինձ վերականգնել առաջին դասարանում, որտեղ որ աշխատել եմ: Ես վեց երեխայի դպրոց չգալու հետ բացարձակ կապ չունեմ»: Նա ասաց, որ ավելի վաղ ավարտացրել է երկու առաջին դասարան, անցյալ տարի մեկ առաջին դասարան է բացվել, որի դասվարությունը զիջել է իրենից ավելի փորձառու մանկավարժի: Ասաց, որ երրորդ դասարանը կիսելու և իրեն տալու դեպքում էլ նույն խնդիրը դժգոհություն կառաջացնի այս անգամ չորրորդի դասվարների և ծնողների մեջ: Մ.Սայադյանը նրան առաջարկեց ինչ-որ խմբակի անվան տակ լրացուցիչ պարապմունքներ անցկացնել Ղումաշյանի դասավանդած առաջին դասարանի հետ, ինչը մի քիչ անհասկանալի էր, և Ճիճիլյանն էլ դրա հետ կապված հստակ բան չասաց. միայն ավելացրեց, որ իր իրավունքները պաշտպանելու համար կդիմի դատարան. «Եթե դատարանը ինձ կասի, որ ես իրավունք չունեմ դպրոցում աշխատելու, ես շատ հանգիտ կհեռանամ դպրոցից»: Դպրոց հաճախող 14 երեխաներն էլ ձե՞ր բարեկամներն են` հարցրին Անուշ Ղումաշյանին: «Ոչ, ես երկու ծնող ունեմ, չորրորդ դասարանը, որ ավարտացրել եմ, իրանք ինձանից գոհ են, ուզում են, որ ինձ մոտ հաճախեն իրենց երեխաները, մնացածը դրսի մարդիկ են, գյուղից չեն, տենց ինձ չեն էլ ճանաչում», – ասաց Ղումաշյանը և դժվարացավ ասել` հանուն այդ 6 երեխայի պատրա՞ստ է զոհողության, թե՞ ոչ: Հարցի լուծումը հետաձգվեց մեկ օրով, իսկ դպրոցում ոչ ոք չհամարձակվեց ըստ էության որևէ բան ասել. ասելիք կար, բայց խուսափում էին, ակնհայտ կաշկանդվածություն կար: Միայն ասում էին, որ ուզում են ճշմարտությունը հաղթի, իսկ թե ո՞րն էր այդ ճշմարտությունը` չէին մանրամասնում: Վերջում պարոն Սայադյանն ասաց, որ մանկավարժականում երկուսն էլ իր ուսանողուհիներն են եղել և նրանց պարզապես պետք է դիպլոմ չտար…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում