Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նրանք քաղաքական պոռնիկներ են, Մարտի 1-ը չի կարելի ոչ մի բանի հետ համեմատել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

– Այսօր Հայաստանի կառավարության ղեկավարն ուղերձ է հղել 2008թ. Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առթիվ: Նիկոլ Փաշինյանը, որպես պետության ղեկավար, հանդես գալով պետության անունից՝ ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերից ու նրանց հարազատներից, միաժամանակ ներողություն խնդրելով նաև անկախությունից ի վեր գործված բոլոր քաղաքական բռնությունների, հետապնդումների, սպանությունների համար: Վարչապետի քայլն աննախադեպ էր: Ինչո՞ւ չէին կարողանում նախկիններն այսպիսի քայլի դիմել, մանավանդ որ՝ դրա անհրաժեշտությունն ավելի վաղ կար:

– Մարտի 1-ը և Հոտեմբերի 27-ը ինձ համար ծանր հիշողությունների օրեր են: Այսօր առավոտյան էլ վատ տրամադրության մեջ էի, բայց Նիկոլ Փաշինյանի ուղերձը մոգական ազդեցություն ունեցավ: Թող շատ պաթետիկ չհնչի, բայց կարող ենք ի լուր աշխարհի ասել, որ մեր երկիրը տեր ունի, տիրոջ զգացումը միշտ բացակայել է նախորդների մոտ, Լ. Տեր-Պետրոսյանին առանձնացնում եմ, նրան նույն հարթության վրա դնելը Ռ. Քոչարյանի հետ, ինձ համար անընդունելի է: Ամեն կարգի անօրինական գործողությունների համար միշտ մեղավորներ գտնում էին՝ ուչաստկովին է մեղավոր, որ ընտրությունները կեղծում են, ուչաստկովիի մակարդակի գործ է և այլն: Բոլորի լեյտմոտիվը մեկն է եղել՝ վերարտադրել սեփական իշխանությունը, տիրոջ զգացում չեն ունեցել այս երկրի, այս ժողովրդի նկատմամբ: Ն. Փաշինյանը բացառիկ բան արեց: Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կերպարով ու բերանով տեր կանգնեց իր ճակատագրին… Իշխանության ամենակարևոր օղակը գլուխ խոնարհեց զոհվածների հարազատների առջև, դա տղամարդուն բնորոշ զգացում էր:

– Նույնը կարող էին անել նախորդները:

– Դա ներքին կուլտուրայի, բարձր մակարդակի խնդիր է, պետք է կարողանային սեփական ամբիցիաները մի կողմ թողնել: Իշխանությունը միայն սեփական աթոռի խնդի՞ր. կներեք, թքած ունեմ այդ իշխանության վրա, որ ի հաճո իր ժողովրդի չի լինելու… Ես պատերազմի թոհուբոհով անցած մարդ եմ, բայց երբ որ մարտի 1-ին գնդացիրի կրակոցները սկսվեցին, ես ապշած մնացի, ո՞նց կարելի էր Երևանի կենտրոնում: Լավ, ի՞նչն էիք պահում և ումի՞ց:

– Կրակողները դա բացատրում էին նրանով, որ ընդդիմությունը չափից ավելի էր լարել իրավիճակը, և միակ հանգուցալուծումը այդ սթափեցնող կրակոցները կարող էին լինել, խոսքը օդ գնացող կրակոցների մասին է:

– Այդ փաստարկը ընդունելի կլիներ, քննարկելու թեմա կլիներ, եթե խոսքը վերաբերեր երկրի անվտանգությանը, պետական սահմանների անձեռնմխելիությանը, Ղարաբաղի հետ կապված հազար ու մի բանի, բայց ընդամենը քաղաքական պրոցեսի արդյունքում ուզում էին սեփական իշխանությունը վերարտադրել: Այդ պրոցեսները միայն քաղաքական լեզվով էին խոսում: Քոչարյանն իր ամբիցիաները պիտի մի կողմ թողներ, գնար Լ. Տեր-Պետրոսյանի հետ բանակցեր՝ իր իշխանությունից որոշ բան զիջելու համար:

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ եթե այդ հանդիպումը տեղի ունենար և որոշում կայացվեր ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին, մենք կխուսափեի՞նք արյունից:

– Միանշանակ:

– Ո՞վ պետք է աներ այդ քայլը:

– Իշխանությունները, միայն իշխանությունները, որովհետև դրության տերն իշխանություններն էին, քայլ անողն իշխանությունն էր: Քննարկման թեմա էր դա՝ որոշ բան զիջել, որոշ բան տրամադրել: Նորից եմ ասում՝ խոսքն ինչի՞ն էր վերաբերում, աթոռի՞ն, ով իշխանությա՞ն պետք է գար, և դրա համար սեփական ժողովրդին պատանդ դարձնես ու ասես՝ պրոցեսն անկառավարելի՞ էր: Այնտեղ ոչ մի անկառավարելի պրոցես չկար, հավատացնում եմ:

– Կարծիք կա, որ նմանատիպ իրավիճակ ունեցել ենք 96-ին, հիշո՞ւմ եք:

– 96-ը առաջին հայացքից բերում են, համեմատում են, բայց 96-ին ընդդիմությունն ի՞նչ արեց: Ես այդ ժամանակ ոչ մի բանի չեմ մասնակցել, Սյունիքում եմ եղել: Ընդդիմությունն ԱԺ մտավ, բացահայտ իշխանությունը վերցնելու գործողություն ձեռնարկվեց, ԱԺ նախագահին, նրա տեղակալին առևանգեցին, սկսվեց մի քաոտիկ իրավիճակ: Իսկ Մարտի 1-ին ընդդիմությունը խելոք նստած էր: Անգամ ես ապշում էի, երբ 70-80 հազար մարդու ներկայությամբ 7-րդ վարչության աշխատակիցները պրոֆեսիոնալ անգրագիտություն հանդես բերեցին, ժողովուրդը նկատեց, որ ռացիայով մարդ կա, հաղորդագրություն է ուղարկում, նրան ընդամենը մեկուսացրին, ուրիշ պարագաներում ոտնատակ կտային, եթե ամբոխ լիներ, եթե անկառավարելի պրոցեսներ լինեին: Չեք պատկերացնի՝ ինչ մթնոլորտ էր: Համեմատելու եզրեր չկան, լրիվ ուրիշ են: Դրանք քաղաքական պոռնիկներ են, որոնք բերում են մեկը մյուսի հետ համեմատում, Մարտի 1-ը ոչ մի ձևաչափով ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել… Մարտի 1-ին ես այնտեղ եմ եղել, այդ ամեն ինչի մասնակիցն եմ եղել:

– Եղե՞լ են զգուշացումներ, որ եթե չցրվեք…

– Այդպիսի բան չի եղել, հավատացնում եմ: Լևոն Տեր-Պետրոսյանը բացառիկ կարգապահ անձնավորություն էր հատկապես այդ հարցում, նախագահի կալիբրի մարդ է, բայց տուն էլ չէր գնում, այդտեղ էր գիշերում, որ հանկարծ, Աստված մի արասցե, որևիցե բան չլիներ: Ուղղակի խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանում պետք է այդ հարցը քննարկվեր, Սահմանադրական դատարանի նախագահն իրեն ապահովագրելու համար, ես չգիտեմ, ինչ ներքին պայմանավորվածությունների էր գնացել, բայց մինչ այդ պետք է գործողություններ արվեին, որովհետև այդ մարդկային զանգվածի պարագայում հեշտ չէր: Իրավիճակ է եղել, որ իշխանությունը գետնին գցած էր, փետրվարի 26-ին, բայց, քավ լիցի, ոչ մի ավելորդ քայլ, միայն իշխանությունների հետ քաղաքական համաձայնության և երկխոսության պարագաներում պետք է գնայինք հաջորդ փուլ՝ կա՛մ ընտրություններ, կա՛մ որոշակի քվոտաներ: Դե առաջին դեմքերն էին այդ հարցերով զբաղվում, բայց հավատացնում եմ, բացարձակապես հեքիաթային մթնոլորտ էր, և Մարտի 1-ը համեմատել ինչ-որ ուրիշ բաների հետ, ուղղակի անբարոյականություն է: Ընդամենը իշխանությունը պահելու խնդիր լուծեցին:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իշխանությունը չգնաց սպասելու ճանապարհով, խաղաղ միտինգներ էին, և տեղեկություն կար, որ միտինգները հանգելու միտում ունեին: Իշխանությունն ինչո՞ւ գնաց այդ ճակատագրական քայլին:

– Դիմակայություն էր, զուտ հոգեբանական դիմակայության խնդիր էր: Իշխանությունները տեսնում էին, որ օր օրի հողն իրենց ոտքի տակից կորչում է, պետական կառավարման համակարգը չգիտեր՝ մնալու է, չի մնալու… Իսկ ընդդիմությունը կայուն էր: Մեր սխալն այն էր, որ նստած մնացինք (ի տարբերություն թավշյա հեղափոխության երիտասարդների) և թիրախ դարձանք իշխանության համար: Իշխանության նյարդերը տեղի տվեցին, քանի որ հասկանում էին, որ տանուլ են տվել, և որ մեր գործը ճիշտ էր, իրենցը՝ կեղծիքներով ու խարդախություններով:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում